Վերջին ամիսներին Անկարան Բաքվին դրդում էր ԼՂ-ում ռազմական գործողությունների․ «Կոմերսանտ»

Լուրեր

17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
Ոստիկանն ասել է՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրացումը ծրագրվել և դրդվել է Թուրքիայի կողմից։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են ռազմական-դիվանագիտական աղբյուրները։

Նրանց վարկածով՝ վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն Բաքվին սադրում էր ռազմական գործողությունների՝ համակողմանի քաղաքական-դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության խոստումներով։ Աղբյուրը հիշեցնում է, որ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի անմիջական միջամտության մասին ավելի վաղ խոսել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները։

«Կոմերսանտ»-ի աղբյուրների ներկայացմամբ՝ հուլիս-օգոստոսի հերթական թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանի տարածքում Թուրքիայի ԶՈՒ-ի զգալի խումբ է մնացել, որն էլ պետք է Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողության ծրագրման և անցկացման գործում համակարգող և ուղղորդող դեր ստանձներ։

Ըստ պարբերականի՝ խոսքը 600 զինծառայողի մասին է՝ ներառյալ 200 անձից բաղկացած տակտիկական խումբը, 50 հրահանգիչները՝ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդատուները՝ Բաքվում, 120 հոգանոց թռիչքային-տեխնիկական կազմը՝ Գաբալայի ավիաբազայում, ԱԹՍ-ների 20 օպերատորները՝ Դալյարի աերոդրոմում, 50 հրահանգիչները՝ Եվլախի աերոդրոմում, 4-րդ բանակային կորպուսի 50 հրահանգիչները՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական վարժարանում և ռազմածովային բազայում։

«Կոմերսանտ»-ը ներկայացնում է նաև, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կտրուկ ավելացել է Թուրքիայի ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների թիվը դեպի Ադրբեջան, հիմնականում՝ Վրաստանի տարածքով տարանցմամբ։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, սեպտեմբերի 4-ին անձնակազմ և զինամթերք է փոխադրվել թուրքական ՌՕՈՒ-ի C-130 օդանավով, սեպտեմբերի 18-ին՝ CN-235, իսկ սեպտեմբերի 25-ին՝ A400M օդանավերով։

Սեպտեմբերի 28-30-ին էլ, ռազմական գործողությունների թեժ շրջանում, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքայի զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը։ «Կոմերսանտ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանք տեղում ղեկավարել են արցախյան ճակատում գործողության ընթացքը։

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ու 3-ին էլ Անկարայից Հաջի-Զեյնալաբդին երթուղով CN-235 օդանավերով դեղորայք և հրազեն է բերվել Ադրբեջան։ Զինամթերք և անձնակազմ է փոխադրվել հոկտեմբերի 7-ին՝ թուրքական ՌՕՈՒ-ի C-130 օդանավով (TUAF737 չվերթով)։

Միաժամանակ, հոկտեմբերի 9-ին Ամման-Բաքու երթուղով, դարձյալ Վրաստանով տարանցմամբ, ադրբեջանական ռազմատրանսպորտային ԻԼ-76ՏԴ օդանավով 200 միավոր ԴՇԿ գնդացիր է տեղափոխվել Ադրբեջան։ Մինչ այդ էլ Թուրքիան Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքների թույտվություն է խնդրել հոկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի համար։ «Կոմերսանտ»-ի աղբյուրները վստահեցրել են, որ թուրքական կողմը թույլտվությունը ստացել է։

Պարբերականի աղբյուրները հաստատել են նաև, որ Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում պատերազմած վարձկանների են հավաքագրում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Նշվում է, որ միայն հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ԼՂ հակամարտության գոտի առնվազն 1.500 սիրիացի զինյալ և նվազագույնը 150 լիբիացի վարձկան է փոխադրվել։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջան փոխադրվելուց առաջ վարձկաններից առգրավել են անձնագրերը և կապի անձնական միջոցները։ Նրանց նաև ասել են, որ իրենց ծառայություններն անհրաժեշտ են 3-6 ամիս ժամկետով։

«Կոմերսանտ»-ը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկան ահաբեկիչների փոխադրման մասին ավելի վաղ գրել են նաև The Wall Street Journal-ն ու The Washington Post-ը։

Նշվում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկանների փոխադրման մասին բազմիցս բարձրաձայնել են նաև Հայաստանի իշխանությունները։