Առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել ԼՂ-ում մարտերի ընթացքում․ The Washington Post

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի ընթացքում, գրում է The Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին նրանց դիերը փոխանցվել են հարազատներին։ Վերջինները հայտնել են, որ «սպանվածները վարձկաններ են եղել, որոնք ներգրավվել են Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից, որպեսզի մասնակցեն ընդդեմ Հայաստանի մարտական գործողություններին»։ Հարազատների խոսքով՝ զինյալներին խոստացել են ամենամսյա աշխատավարձ, իսկ Ադրբեջան են մտել Թուրքիայի հարավային մասից։

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal-ն էր հայտնել, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ է Թուրքիայի Ղազիանթեպ բնակավայրից տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է այս տեղեկությունն ու Փարիզից պահանջել ներողություն խնդրել։

ՌԴ ՊՆ-ն ևս իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից խմբավորումների տեղափոխման կապակցությամբ։

Տաթև Ֆռանգյան