Բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրել են տեսանյութերն ու հաստատել, որ հայ ռազմագերիներին գնդակահարել են ադրբեջանցիները

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակն անդրադարձել է Ադրբեջանի բանակի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը։

Հետազոտողներն ուսումնասիրել են ադրբեջանական տելեգրամյան ալիքներով հրապարակված, այնուհետև ջնջված 2 տեսանյութերը։

Հոդվածում նշվում է, որ առաջին տեսանյութն ի սկզբանե հրապարակվել է տելեգրամի ադրբեջանական ալիքներով ու նշվել, որ գերեվարված երկու տղամարդիկ հայ զինվորներ են: Սակայն հետագայում այս հրապարակումները հեռացվել են կամ փոխարինվել Ադրբեջանի ՊՆ-ի հերքումներով այն մասին, որ տարածված տեսանյութը կեղծ է։

Օրինակ՝  տելեգրամի ադրբեջանական հայտնի ալիքներից մեկը՝ The Tagiev-ը, ջնջել է գրառումը՝ նշելով, որ տեսանյութերը բեմադրված են, քանի որ ձերբակալվածները «շատ կոկիկ են ընկել»:

Հետազոտողներն ուսումնասիրել են 2 տեսանյութերը և նշել, որ, այնուամենայնիվ, կան փաստեր, որ հրապարակված տեսանյութերն իրական են։

Հոդվածում նշվում է, որ առաջին տեսանյութում ցուցադրվում է ադրբեջանցի զինվորների կողմից երկու հայերի ակնհայտ գերեվարումը, իսկ երկրորդ տեսանյութում՝ նույն այդ երկու տղամարդկանց սպանությունը։

Նշվում է, որ առաջին տեսանյութում հայ տղամարդկանց գերի վերցրած զինծառայողները կրում են սաղավարտ, որը չի ծածկում ականջները: Չնայած նրան, որ սաղավարտի այս տեսակը տարբերվում է ադրբեջանցի զինվորականների կրած սաղավարտներից, այնուամենայնիվ, ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ այս ոճի սաղավարտները կրում են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները:

Ձերբակալվածների հետ խոսվում է ռուսերեն, բայց հետազոտողներն արձանագրել են, որ զինվորները միմյանց հետ խոսում են նաև ադրբեջաներեն:

Իսկ ադրբեջանական կողմի այն պնդումները, որ տեսանյութում ոչ թե ադրբեջանցի զինվորներ են, այլ հայեր, քանի որ նրանցից մեկը կարմիր թևկապ է կրում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ կան նախկինում հրապարակված լուսանկարներ, որում ադրբեջանցի զինվորները կարմիր թևկապներ են կրում։

Նշվում է նաև, որ չնայած երկրորդ տեսանյութում հնարավոր չէ տեսնել սպանված մարդկանց դեմքերը, այնուամենայնիվ, նրանց հագուստը համընկնում է առաջին տեսանյութի տղամարդկանց հագուստի հետ:

Հոդվածի հեղինակներին նաև հաջողվել է որոշել տեսանյութերի նկարահանման մոտավոր տեղն ու ժամանակը։ Ըստ հետաքննող խմբի՝ դեպքի վայրը գտնվում է Հադրութ քաղաքի հյուսիսային եզրին, իսկ նկարահանումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին։

Հետազոտողները առաջին տեսանյութի ստվերային վերլուծությամբ պարզել են, որ  այն նկարահանվել է մոտավորապես ժամը 14:00-ին: Իսկ երկրորդ տեսանյութի ստվերային վերլուծությունը ցույց է տալիս, որ այն նկարահանվել է մոտավորապես ժամը 15:11-ին։

 

Անժելա Պողոսյան