ՀՕՖ-ը շուրջ 60 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում ապաստանած Արցախի՝ մոտ 7000 բնակիչներին

Լուրեր

28.04.2026 | 11:23
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ
28.04.2026 | 11:19
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից
28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:12
Պռոշյանի ճանապարհին կրակոցներով սպանության գործն ուղարկվել է դատախազին
28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
Բոլորը

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախի Հանրապետությունում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով Հայաստան տեղափոխված Արցախի` շուրջ 7000 բնակիչներին։

Մարդասիրական աջակցություն են ստացել ՀՀ մարզերի մեծ եւ փոքր հյուրանոցներում, հյուրատներում եւ հանգստյան տներում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում ապաստանած ընտանիքները, որոնք հարկադրաբար լքել են իրենց բնակավայրերը՝ որոշ դեպքերում առանց տաք հագուստի կամ փաստաթղթի։

Օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 60 տոննա՝ այդ թվում սննդային տարբեր ապրանքներ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ տեղահանվածներին, հիգիենայի պարագաներ՝ բուժվող զինվորներին,  եւ բժշկական նյութեր ու պարագաներ՝ առողջապահական հաստատություններին։

«Արագ արձագանքման գործողությունների շղթայական մեխանիզմը (ապաստանների բացահայտում, հաստատությունների ու տեղահանվածների կարիքների գնահատում, անհրաժեշտ ապրանքի ու պարագաների ձեռքբերում, տեղափոխում, բաշխում, հաշվետվողականության ապահովում) հնարավորություն տվեց շատ կարճ ժամանակահատվածում մեծածավալ,  նպատակային ու թիրախավորված օժանդակություն ցուցաբերել հազարավոր հայրենակիցներին, սատար լինել նրանց ընդունած հաստատություններին, համայնքներին ու Հայաստանի Հանրապետությանը։ Այս պահին աշխատանքները շարունակվում են նույն տրամաբանությամբ, մինչեւ օգնության տրամադրման այլ ձեւաչափի անհրաժեշտություն լինի», – ասել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։

Հայ օգնության ֆոնդը շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել վերոնշյալ եւ ռազմական գործողություններից տուժած այլ ընտանիքներին՝ ըստ նրանց կարիքների ու բնակության վայրի։