ՀԲԸՄ-ը հանգանակել է 5 մլն ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար և կրկնապատկել է այն՝ ավելացնելով ևս 5 մլն ԱՄՆ դոլար

Լուրեր

28.04.2026 | 11:23
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ
28.04.2026 | 11:19
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից
28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:12
Պռոշյանի ճանապարհին կրակոցներով սպանության գործն ուղարկվել է դատախազին
28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
Բոլորը

Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի նպատակն էր վեց շաբաթվա ընթացքում Արցախի և Հայաստանի համար 5մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ հավաքելը, և ՀԲԸՄ-ը պարտավորություն էր ստանձնել կրկնապատկելու ստացված գումարը մինչև 5 մլն դոլարը։ Սակայն հայկական աշխարհի տարբեր անկյուններից ստացված արագ և մեծաքանակ նվիրատվությունների շնորհիվ նշաձողին հասանք 4 օրվա ընթացքում, ինչի հետևանքով դրամահավաքի կրկնապատկման բաղադրիչը ավարտվեց հոկտեմբերի 9-ի կեսգիշերին։

Այս պահին հավաքվել է 5 400 000 ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ը իր կողմից ավելացրել է 5 000 000 ԱՄՆ դոլար և 10 400 000 ԱՄՆ դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ստացված նոր նվիրատվությունները ևս կփոխանցվեն հիմնադրամին, սակայն արդեն չեն կրկնապատկվի:

Այս նախաձեռնության արդյունքում հավաքված գումարները ուղղվելու են քաղաքացիական բնակչության կենսական կարիքների ապահովմանը, մարդասիրական օգնության և կյանքեր փրկող շտապ օգնության սարքավորումների ձեռքբերմանը:

-Զանգվածային օգնության այս ակնթարթային և բնական արձագանքը հզոր և սրտագին ուղերձ է վտանգի տակ գտնվողներին և այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամները պաշտպանում են իրենց ազգն ու հայրենիքի սահմանները: Այդ ուղերձն է՝ «Դուք մենակ չե՛ք, մենք ոտքի ենք կագնում իբրև մեկ ՀԱՅ ԱԶԳ»,- ասում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արձագանքելով լուրին, նշել է․ «Խոսքեր չենք գտնում մեր շնորհակալությունը հայտնելու ՀԲԸՄ-ին՝ սեփական միջոցների հաշվին այս նվիրատվությունների կրկնապատկման նախաձեռնության, ինչպես նաև իր աշխարհասփյուռ հաղորդակցության զինանոցը գործի դնելու հետևանքով հին ու նոր, մոտիկ և հեռու նվիրատուների հետ գերարագ կապ հաստատելու համար։
Արցախում և Հայաստանում մարդասիրական օգնությունը շարունակելու նպատակով առաջին անգամ կամ նորից նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները կատարել himnadram.org կամ agbu.org/aid4artsakh կայքերին։

Մամլո հաղորդագրությունն անգլերենով՝ այստեղ: