ՌԴ ռազմավարական գործընկերը՝ Ադրբեջանը, փաստորեն, թույլ է տալիս` ՆԱՏՕ-ի անդամ երկիրը իր տարածքում գործողություններ վարի. Հայկ Դեմոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չմոռանանք խորհրդանշական հանգամանքը, որ ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, երբ ճիշտ հարյուր տարի առաջ այս օրերին աշխարհում չճանաչված քեմալական ուժերը հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա: Այսօր հրավիրված ասուլիսում փաստեց ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը:

Դեմոյանը մանրամասնեց, թե ինչ կարմիր գծեր են հատվել աշխարհաքաղաքական իրավիճակի առումով. «Թուրքիան այլևս բացահայտ է փորձում միջամտել Հարավային Կովկասի իրադարձություններին, բորբոքում է հանգած հակամարտությունները և փորձում է այդ կրակի մեջ ստանալ կարճաժամկետ և երկարաժամկետ շահեր: Առաջին ցնցող երևույթը, որ կարող ենք արձանագրել հենց աշխարհաքաղաքական համատեքստում, այն է, որ Թուրքիան բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ՝ մի երկրի, որի շահերը Հարավային Կովկասում ոչ ոք չէր քննարկում, բայց այսօր նրա պատմական հակառակորդը հատել է այդ սահմանը: Ընդ որում, այդ սահմանը վաղուց էր հատվել՝ դեռևս Նախիջևանում, որտեղ, ըստ պայմանագրերի, կա նաև Ռուսաստանի կարևոր դերակատարությունը, սակայն այնտեղ չկան ո՛չ ռուսական ռազմաբազաներ, ո՛չ ռուսական խաղաղապահներ, այլ կա թուրքական ռազմական ներկայություն: Սա հանդուրժեցին, դրա համար թուրքական կողմը նշաձողն է՛լ ավելի բարձրացրեց: Բացի Նախիջևանից, որտեղ կա Ռուսաստանի դերի կարևորությունը, այս պահին բացահայտ և անթաքույց հանդես եկավ Թուրքիան»:

Հիմա Թուրքիան, ըստ Դեմոյանի, բացահայտ հանդես է գալիս մի երկրի կողմից, որը ՀԱՊԿ անդամ չի հանդիսանում: Սա արձանագրենք որպես կարևոր, չտեսնված մի երևույթ:

«Երկրորդ՝ թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմական գործողությունների մեջ ներառում է այնպիսի ուժերի, որոնց դեմ ռուսական ուժերը պայքար են մղում Սիրիայի տարածքում, սա երկրորդ կարմիր գիծն է, որը հատվելով՝ լուրջ մարտահրավեր է նետվել ռուսական շահերին Հարավային Կովկասում: Ռուսաստանի հարավը փխրուն է, այստեղ երկու պատերազմ է տեղի ունեցել՝ չեչենական, որտեղ կար վարձկանների ակտիվ միջամտություն, իսկ վարձկանների այդ միջանցքն Ադրբեջանով էր անցնում, մատակարարումն էլ տեղի էր ունենում թուրքական հատուկ ծառայությունների կողմից, ինչը շատ լավ գիտեն Ռուսաստանում: Եթե Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, ռազմական գեներալներին, հատուկ ծառայություններին ներգրավում է իր տարածքում Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններում, եթե Ադրբեջանը վարձկաններ է ներգրավում, այն վարձկաններին, որոնց դեմ պայքարում են ռուսական ուժերը Սիրիայի տարածքում, մենք գլխավոր հարցը պետք է ձևակերպենք՝ ո՞վ է այս դեպքում Ադրբեջանը, ի՞նչ է իրենից ներկայացնում՝ դիտարկված ռուսական և ռազմավարական շահերի և անվտանգության տեսանկյունից: Եթե ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռազմական գործողությունների են մասնակցում 50 կիլոմետր հեռավորության վրա ռուսական ամենափխրուն սահմանագծից, որը Հյուսիսային Կովկասն է, եթե կան ահաբեկիչներ, որոնք հաստատվել են միջազգային մամուլի կողմից, տարբեր առաջնորդների կողմից, ապա պետք է ձևակերպենք հենց այդ հարցը: Ադրբեջանն արդյո՞ք ռազմավարական գործընկեր է, այսպիսի ձևակերպում կա ռուսական փաստաթղթերում, մենք էլ ռազմավարական դաշնակիցն ենք: ՌԴ ռազմավարական գործընկերը՝ Ադրբեջանը, փաստորեն, ներառում է ահաբեկիչների և թույլ տալիս, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկիրը իր տարածքում ռազմական գործողություններ վարի»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։