«Եթե չեք ցանկանում բարեգործություն անել, մի արեք». Վարդան Հարությունյանը՝ Սերգեյ Վալկոյին

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Շաբաթ օրը Ծաղկաձոր` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի եւ նրա տեղակալների հետ հանդիպման գնացած 4 տասնյակ գործարարներ անակնկալի են եկել՝ նրանց կոնֆերանսների դահլիճում են սպասել։ Երկժամյա գործնական քննարկմանը, ի դեպ, Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացած է եղել «դավթարով»` գործարարների հետ ճշտած Հարկային օրենսգրքին առնչվող բազում առաջարկներով, որոնց 99 տոկոսը, ի զարմանս գործարարների, ընդունվել է։ Քննարկման ընթացքում Վարդան Հարությունյանը քանիցս ասել է․ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզանից մեկն ենք ու ամեն ինչ պետք է անենք, որ ձեր աշխատանքը հեշտացնենք»։

Գործարարները պահանջել են մաքսայինում թույլ տալ կանաչ գծերով երկար քայլել, քառակի ստուգումներ չանել, պայմանավորվել են, որ առաջիկա տարում խոշոր բիզնեսի հարկային եկամուտները 20 տոկոսով ավելացնելու են։ Հետաքրքիր զրույց է ծավալվել Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի ու Վարդան Հարությունյանի միջեւ։ Վալկոն ասել է, որ ինքը բարեգործական բավականին ծրագրեր է իրականացնում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում, բայց միեւնույն է` հարկայինը հարկում է իրեն: Վարդան Հարությունյանն էլ ասել է, որ երբ ինքը «Հայ-Ռուսգազարդի» տնօրենն էր, ավելի մեծ բարեգործական ծրագրեր էր իրականացնում, բայց, միեւնույն է` պարտաճանաչ վճարում էր հարկերը. «Եթե չեք ցանկանում բարեգործություն անել, մի արեք»: Հանդիպման ավարտին գործարարները հրավիրվել են ճաշի։ 2 ժամ տեւած ճաշը, ըստ մեր զրուցակցի, նույնպես անցել է «գործնականորեն». «Սեղանները դրված էին կլոր, որ յուրաքանչյուր սեղանի մոտ նստած լինի մեկ ՊԵԿ աշխատակից, որ հա՛մ «մեզնից մեկը լինեն», հա՛մ էլ առաջացած հարցերին պատասխանեն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում