Իրանը վերսկսում է զենքի վաճառքը. ինչպես դա կանդրադառնա պատերազմի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետությունը զենքի ազատ առևտրով կարող է զբաղվել հոկտեմբերի 18-ից: Այս մասին հայտնել է նախագահ Հասան Ռոհանին՝ նշելով, որ տասը տարվա դաժան էմբարգոն վերանում է:

Իրանի դեմ սահմանված զենքի էմբարգոյի վերացումը, ըստ քաղաքագետ Արա Պապյանի, Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում: Իրանում Հայաստանի դեսպանության նախկին երկրորդ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Պապյանը կարծում է՝ տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին նաև Թեհրանի համար է ձեռնտու, որ Երևանը համագործակցության եզրեր գտնի:

Իրանցի փորձագետ Ամիր Մուսավին նշել է, որ Իրանն արդեն 25 պայմանագիր է պատրաստել բարեկամական երկրներին զենք վաճառելու համար, որոնք սպասում են էմբարգոյի չեղարկմանը: Պետությունների անունները, սակայն, փորձագետը չի նշել:

Այժմ հետաքրքիր է, թե ինչի կհանգեցնի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումը: Արա Պապյանի խոսքով՝ Թեհրանը Բաքվին զենք վաճառելու հարցում շատ զգույշ է լինելու: Պապյանը չի կարծում, որ եթե Հայաստանը Իրանից զենք ձեռք բերի, ապա սա Ռուսաստանի հետ նոր խնդիրների առաջացման պատճառ կդառնա: Նա մատնանշում է՝ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն է զենք վաճառում թշնամի Ադրբեջանին:

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է՝ վաղ է խոսել, թե զենքի առք ու վաճառքի հայ-իրանական ինչպիսի համագործակցություն կձևավորվի: Սակայն իշխանական խմբակցության պատգամավորը շեշտում է՝ Իրանը հակամարտող կողմերին զենք վաճառելուց առաջ իր աշխարհաքաղաքական շահը հաշվի կառնի:

Իրանը տնտեսական շահեր ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Տաթևիկ Հայրապետյանն այս առումով ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանին առաջնային հետաքրքրում է իր տարածքային անվտանգությունը:

Ի դեպ, Իրանի փորձագիտական շրջանակները հայտնում են, որ Թեհրանը զենքի ընդլայնված վաճառք է ծրագրում, Չինաստանից ու Ռուսաստանից էլ պատրաստվում է ավիատեխնիկա և զրահատեխնիկա գնել:

Քաղաքագետ Արա Պապյանը նշում է՝ եթե Հայաստանը իրանական զենք ձեռք բերի, ապա այս շրջանում հասարակությանն ամբողջական տեղեկատվություն հասանելի չի լինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան