Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար:
«Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:
«Այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի Դաշնության կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր է գտնել այլ ճանապարհներ՝ հումանիտար բեռը տեղափոխելու համար: Վստահելի աղբյուրներից ստացվող տեղեկություններն այս պահին հիմք են տալիս ենթադրելու, որ «Քաթար էյրվեյզն» այդ բեռը չի կարողանալու տեղափոխել: Հիմքեր ունենք նաեւ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները: Այդ երկիրը դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկը, իր օդային տարածքով անցնելիս: Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, սակայն միջազգային պրակտիկայի համաձայն, տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռն, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը:
Դեպքի առնչությամբ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ «EUROCONTROL»-ին:
Այս օրերին դեպի Հայաստան քանիցս բեռնափոխադրումներ են իրականացվել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՌԴ-ից: Բեռների փոխադրումը հիմնականում իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական ավիափոխադրողների համագործակցությամբ: Ավիաընկերությունները դա անում են ոչ առևտրային հիմունքներով (առանց շահույթի)»,- ասված է հաղորդագրությունում:
TURKEY REFUSES TO PROVIDE ITS AIRSPACE TO TRANSFER HUMANITARIAN CARGO TO ARMENIA
The Qatar Airways flight to Armenia scheduled for October 15 on the Los Angeles-Yerevan route carrying humanitarian aid will not take place. The airline did not give any sound reason. The humanitarian aid collected by the Armenian-American community was supposed to be sent to the civilians affected by the Artsakh-Azerbaijani war.
The Qatar Airways informed the Civil Aviation Committee of Armenia about the flight cancelation on October 14th. The plane was supposed to pass through the Turkish airspace, but Turkey is obstructing the humanitarian cargo to Armenia.
“The reroute of the flight through other countries, such as the Russian Federation or Georgia will take hours, so the airline must find other ways to transport the humanitarian aid. We have information from reliable sources that Qatar Airways at this state will not be able to transport the cargo. We have grounds to claim that Turkey deliberately closed the air route. This is not the first time that Turkey has obstructed cargo transportation to Armenia. During the pre-war period, the country began to create obstacles, requiring airlines to provide a detailed list of cargo as it passed through its airspace. “Although the provision of airspace is a sovereign right of each country, according to international practice, data are required only for dangerous goods in order to respond properly in an emergency (Chicago Convention, Article 5). This cargo, moreover, has passed the inspection stage, “said Tatevik Revazyan, Head of the Civil Aviation Committee of Armenia.
The Civil Aviation Committee of Armenia appealed to the EUROCONTROL, an organization for the Safety of Air Navigation.
These days, several cargo shipments have been made to Armenia from the USA, France and Russia. Cargo transportation is mainly carried out in cooperation with the Civil Aviation Committee and Armenian air carriers. Airlines do this on a non-profit basis.
Civil Aviation Committee
For additional info please contact Ms. Armine Udumyan via +374 99 20 70 10 (WhatsApp)