Կառավարության և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել

Լուրեր

01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին
01.02.2026 | 10:59
Վթարային ջրանջատում Երևանում
01.02.2026 | 10:49
UFC-ի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին պաշտպանել է տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 10:42
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
01.02.2026 | 10:26
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
01.02.2026 | 10:10
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Ճանապարհային դեպարտամենտ
31.01.2026 | 23:36
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:

Հանդիպմանը վարչապետը նշել է, որ հաճախակի երկկողմ շփումները վկայում են KfW-ի հետ համագործակցության կարևորության մասին, և Հայաստանը շահագրգռված է շարունակել ու զարգացնել այն: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ևս կնպաստի Գերմանիայի և Վերականգնման վարկերի բանկի հետ հարաբերությունների ամրապնդմանը: «Այսօր երկու փաստաթուղթ ենք ստորագրելու՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը և «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» համար նախատեսվող դրամաշնորհային համաձայնագիրը: Վերջինիս ներդրումը մեծապես կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», – ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է KfW-ին՝ դիտարկել նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցության ընդլայնման և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները՝ նշելով, որ միջազգային դոնոր կառույցների հետ նման ձևաչափով գործակցության հաջողված օրինակներ արդեն կան Հայաստանում:

KfW տարածաշրջանային տնօրենն արդյունավետ է գնահատել մեր երկրի հետ իրականացվող ծրագրերը և կարևորել ստորագրվելիք համաձայնագրերի նշանակությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: «Ամբողջ աշխարհում մեր պորտֆելում դուք առաջին երկիրն եք, որը գնում է գյուղատնտեսության ապահովագրության ճանապարհով: Մենք գիտենք, որ Հայաստանում փոքր ֆերմերները բավական լուրջ վնասներ են կրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և այս ծրագրի գաղափարը հենց պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում գործելն է», – նշել է Օլաֆ Զիմելկան:

Հաջորդիվ ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը (5,3 մլն եվրո) և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ I» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը (18,5 մլն եվրո): Առաջին համաձայնագրի շրջանակում իրականացվելիք ծրագիրն իր բնույթով եզակի է. ՀՀ և ԳԴՀ կառավարությունները համատեղ առաջին անգամ համամասնական սկզբունքով կաջակցեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին՝ ապահովագրելով նրանց գործունեությունը կլիմայական ռիսկերից: ԳԴՀ կողմից 5,3 մլն եվրո գումարի չափով հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով. 1-ին մասնաբաժինը կազմում է 4,8 մլն եվրո, որով բացառապես ֆինանսավորվելու են ներդրվող գյուղատնտեսության ապահովագրական համակարգի շրջանակում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարները, 2-րդ մասնաբաժինը՝ 515 հազ. եվրո, նախատեսված է համակարգի ներդրման խորհրդատուի ծախսերի ֆինանսավորման համար: ՀՀ կողմից համաֆինանսավորման գումարի չափը կազմում է 5 մլն եվրո:

Երկրորդ համաձայնագրով նախատեսվող միջոցներն ուղղվելու են Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնմանը, խողովակաշարի համակարգի կառուցմանը, մոտ 740 հատարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը: