Վարդենիս-Սոթք ճանապարհին միջադեպի հետևանքով երեխա է վիրավորվել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Այսօր առավոտյան, ժամը 8:30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում Ադրբեջանի ԱԹՍ-ի խոցման հետևանքով 13 տարեկան տղա է վիրավորվել: Այս մասին Factor.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Շատվան վարչական շրջանի ղեկավար Արսեն Մինասյանը։

«Դա Վարդենիսի տարածքում է եղել, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհից 20-30 մետր այն կողմ՝ դաշտի մեջ։ Երեխան վնասվել է, տեղափոխվել է Երևան՝ վիրահատության։ Ասացին՝ բեկորը թոքն է վնասել։ Ինքը մեքենայի մեջ իրենց դաշտում է եղել։ Երեխայի հետ ծնողներն են եղել, պապիկը, բայց միայն երեխան է վնասվել»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ իրենց տարածքում կրակոցները սովորական են դարձել։

«Ամբողջ գիշեր կրակոցներ են եղել՝ մինչև 3։30-ը, մի պահ դադարեցին, հետո 6։30-ից նորից սկսվեց։ Ողջ գիշեր արթուն ենք եղել, Աստված չանի՝ տագնապ լինի։ Մարդիկ դաշտերում աշխատանք ունեն, այսօր աշխատանքների համարյա 60 տոկոսը կանգնած է, մեկ-երկու տեղ աշխատանքներ կա, բայց քիչ է։ Տեխնիկա չես կարող միացնել»,- նշեց Շատվան շրջանի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի խոցման հետևանքով բռնկված հրդեհն արդեն գրեթե մարված է, անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին Վարդենիս-Սոթք ճանապարահատվածը փակ է։ Տեղում աշխատանքներ է իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Անժելա Պողոսյան