Ադրբեջանը կփլուզվի ռազմաճակատում պարտությունից․ Ալիևն արդեն խորտակել է իր կյանքը․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.02.2026 | 13:55
Հաղթող ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում. Խաչատրյանը` Վենս-Փաշինյան հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 13:46
Պե՞տք է Թուրքիան միջուկային զենք ունենա. Հաքան Ֆիդանի արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 13:37
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կրկին վիրահատվել է
10.02.2026 | 13:34
Նեյմարը պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն
10.02.2026 | 13:29
Անուն առ անուն տվել եմ. Ալեն Սիմոնյանը` Լավրովի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 13:22
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա․ կաթողիկոս. Aysor
10.02.2026 | 13:19
Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին․ Վենսը գրառում է արել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում
10.02.2026 | 13:16
Ֆրանսիայի ԱԳՆ-ի կրոնական հարցերով խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է
10.02.2026 | 13:05
Վատիկանը գեներատորներ, դեղորայք և սնունդ է ուղարկել Ուկրաինա
10.02.2026 | 13:04
Ինչ է իրականում ասել Վենսը միջուկային ոլորտում համաձայնության մասին
10.02.2026 | 12:56
Էլեկտրահաղորդման գծեր ենք կառուցում նաև TRIPP նախագծի միջոցով. Ալիև
10.02.2026 | 12:51
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.02.2026 | 12:45
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով են վերադարձել պատանեկան ԵԱ-ից
10.02.2026 | 12:37
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը
10.02.2026 | 12:30
ՌԴ-ն հարվածել է Օդեսային և Զապորոժիեին․ վիրավորներ կան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

– Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարարը։ Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպեց, այսօր շարունակվելու են երեկվանից սկսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումները։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քննարկումներ են այս պահին՝ այն դեպքում, երբ գնդակը, կարծես թե, Ադրբեջանի դաշտում պետք է լիներ՝ նա է կրակը չդադարեցնող կողմը։

– Իհարկե, Ձեր նշած փաստը շատ էական փաստ է, մենք ունենք ղարաբաղյան առաջին պատերազմի փորձը, որտեղ կրակի դադարեցման բոլոր պայմանավորվածությունները խախտել են և վերջում զինադադար կնքվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմակաճակատի դաշտում վերջնականապես պարտվել էր, և ինքը հակված չի պահպանել հրադադարի ռեժիմը։ Իսկ եթե անգամ մեկ-երկու օրեր թվացյալ կարող էր պատկերացում ստեղծվել, որ ինքը դադարեցրել է կրակը, դա ընդամենը ուժերի վերադասավորման և նման կարգի այլ խնդիրներ լուծելու համար է օգտագործել։ Պետք չի այստեղ այլ բան մտածել, և մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք իսկապես թշնամու մի այնպիսի կերպարի հետ, որը որևէ պայմանավորվածություն հակված չի պահպանել, ինքը գիշատչային, ոհմակային հոգեբանությունն ունի, և իրեն միայն կարող է կանգնեցնել այնպիսի ուժը, որն ավելի ծանրակշիռ կլինի, քան այն, ինչ հիմա իրենք պատկերացնում են։

– Այս տարածաշրջանում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրամիությունից ավելի ծանրակշիռ ուժ կա՞։ Բոլորը կոչ են արել դադարեցնել կրակը, սակայն Ադրբեջանը շարունակել է ռազմական գործողությունները։

– Այդ կոչ անելը և փորձելը հասնել խնդրի լուծմանը բնական միտում է, և բնական պետք է դիտարկել աշխարհաքաղաքական գործընթացներում։ Բայց մենք պետք է շատ ավելի ռեալ նայենք իրավիճակին և հասկանանք, որ առայժմ դրա նախադրյալները չկան, և չկան տարածաշրջանում քաղաքական վերադասավորումների հետ կապված։ Տեղի է ունեցել բալանսի խախտում, երբ Կովկաս մուտք գործեցին թուրքական զորքերը։ Մուտք են գործել այնպիսի տարածաշրջան, որը աշխարհաքաղաքական առումով վաղուց բաժանված էր և դիտարկվում էր որպես ռուսական ազդեցության գոտի։ Այս խնդիրը լուծման կարիք ունի։ Բոլորը հասկանում են, որ, ի վերջո, այս հավասարակշռությունը, որ խախտվել է, ի վերջո, նոր հավասարակշռություն պիտի ձևավորի։ Իսկ թե ինչպե՞ս, դա արդեն այլ  խնդիր է։ Երբ կոչ են անում, իհարկե՝ կոչ են անելու, բայց մենք պետք է ռեալ նայենք ու հասկանանք, որ այս իրավիճակում մինչև չստեղծվեն այնպիսի նախադրյալներ, որոնք նոր բալանսի կբերեն տարածաշրջանը, առայժմ պետք չէ սպասել լիարժեք կրակի դադարեցման։

– Այս պատերազմը նաև վերածվել է Թուրքիայի ու Ռուսաստանի՝ ուժերի չափման պրոցեսի։ Ռուսաստանը հրադադարի ուղղությամբ ջանքեր է գործադրում, Թուրքիայի անմիջական ճնշմամբ Ադրբեջանը չի դադարեցնում կրակը, և ինչպես դուք նշեցիք՝ Թուրքիան փորձում է ներխուժել ազդեցության ռուսակա՞ն գոտի։ Ինչպիսի պայքար է գնում այս ուղղությամբ։

– Թուրքիան ոչ թե փորձ է անում, այլ արդեն ներխուժել է, սակայն դա չի նշանակում, որ միայն այդպիսի դասավորության մասին է խոսքը։ Ընդհանրապես, աշխարհում նման կարգի հավասարակշռությունները պահվում են ո՛չ ընդամենը երկու տերությունների միջև, դա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, այստեղ բոլորն են հասկանում՝ ինչ է նշանակում թուրքական ազդեցության ծավալում Կովկասում։ Դա խնդիր է Իրանի հյուսիսային սահմանների համար, դա թուրքական ծավալապաշտության տարածումն է Կենտրոնական Ասիայում, դա կրկին ահաբեկչական ակտիվության բռնկումն է Կենտրոնական Ասիայում, դրանք Պակիստանի ու Աֆղանստանի հետ կապված խնդիրներ են, դա Ռուսաստանի հարավային շրջաններում կոնկրետ ահաբեկչության ծավալման խնդիրն է։ Եվ ընդհանրապես՝ Չինաստանը, ԱՄՆ-ն, արաբական աշխարհը հետևում են՝ ինչ է այստեղ կատարվում։ Բոլորն ուշադիր հետևում են՝ այստեղ ինչ է կատարվում, և եթե կար շահերի համընկնում կամ քաղաքական ճակատի պահպանում, ասենք՝ ռուսական ազդեցության միջոցով թուրքական ծավալապաշտությանը և այլն․․․ Եթե հիմա աշխարհն ուղղակի ներգործություն չի ունենում, ուրեմն՝ սպասում է նախկին բաժանման արդյունքում ռուսական ազդեցության ծավալմանը, Ռուսաստանի կողմից քայլերի հաջորդականությանը։ Ընդհանուր առմամբ, բոլորը հասկանում են, որ բալանսը խախտվել է, և խախտումը պետք է ուղղվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան