Այլ երկրներ պետք է ճանաչեն Արցախը գոնե այնքան, որքան մենք ենք ճանաչում. Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արցախի հակամարտության կոնտեքստը փոխվել է, ոչ թե պետք է հավասարակշռել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, այլ պետք է արցախահայությանը ֆիզիկական ոչնչացումից կամ լավագույն դեպքում տեղահանումից փրկելու համար ճանաչել նրանց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ որևէ կարգավիճակով կամ դրա հետ սահմանակցող որևէ կարգավիճակով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք այս օրերին Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Մեր կողմից Արցախի անկախության ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխում, մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն գոնե այնքան, որքան մենք ենք ճանաչում։ Այսինքն՝ եթե այլ երկրներ արդեն սկսեն փաստացի ճանաչել, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության մեխանիզմներ ստեղծվեն, ինչպես մենք ունենք Արցախի հետ, դա արդեն մեծ առաջընթաց կլինի։ Ճանաչման տարբեր մակարդակներ կան, անպայման չի, որ հենց հիմա ճանաչվի որպես անկախ պետություն, դեսպանություն բացվի և այլն։ Դա վերջին փուլն է։ Հիմա արդեն Արցախի գոյամարտի ճանաչման գործընթաց է գնում, այդ պրոցեսն աննկատ սկսվել է արդեն։ Այլ ճանապարհ չկա կամ էլ աշխարհը պետք է ասի՝ ցանկացած պետություն իր, այսպես կոչված, միջազգայնորեն ճանաչված տարածքում ինչ ուզի՝ կարող է անել»։

Մանրամասները՝ տեսանյութում: