Ճիշտ պահն է, որ ճանաչենք Արցախի անկախությունը, էթնիկ զտման վտանգ կա. Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
Բոլորը

Հայկական պատվիրակությունը և այլ երկրներից տարբեր պատվիրակներ իրենց ելույթներում ընդգծեցին, որ պետք է հրատապ դադարեցնել կրակը: Մենք արձանագրեցինք, որ դրանք ոչ միայն ռազմական գործողություններ են, որոնք նաև Թուրքիայի կողմից են ղեկավարվում, այլև մի քանի առանձնահատկությւոններ ունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նիստում ելույթներին։

«Առաջինը, որ դա խաղաղ բնակչության նկատմամբ խայտառակ հարձակում էր, մշակութային կոթողները ռմբակոծվեցին։ Առաջին անգամ ես շեշտել եմ, որ սա նաև Թուրքիայի կողմից մասնակցություն է, որը 30 տարիներ ընթացքում այսպես ակնհայտ չի եղել։ Սա տոտալ միջազգային տեռորիզմի դրսևորում է, փաստերը կան։ Իմ վերջին միտքն այն էր, որ Արցախում ապրող հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկը նրա անկախության ճանաչումն է»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Նրա կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչման գործընթացն անհետաձգելի է։ «Առաջիկա օրերի ընթացքում մեր ժողովուրդը, ամբողջ խորհրդարանը պետք է Արցախի ճանաչման գործընթաց սկսենք, հիմա ճիշտ պահն է, սրանից պատեհ պահ չի կարող լինել, երբ կարմիր գծերը բոլոր կողմերից անցել են»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ դա չի՞ բերի իրավիճակի սրացման, Միքայել Մելքումյանն ասաց, որ վիճակը հիմա էլ սրված է։

«Էլ ի՞նչ պետք է լինի։ Մենք առաջիկա օրերին պետք է բոլոր ուժերը ներդնենք, որ այդ ճանաչումը լինի»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ում տարբեր պատվիրակությունների տրամադրվածությունը արցախյան պատերազմում Թուրքիայի մասնակցությամբ դեմ էին։

Մանրամասները՝ տեսանյութում: