Ապրիլի 2-ին մենք ընտրողին դարձրինք հպատակ. Ավետիք Իշխանյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Երբ հարց են բարձրացնում՝ պետության մեջ ժողովուրդը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ, թե՝ ոչ, պատասխանը մեկն է՝ նայած, թե ինչպիսի պետության. այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Պայմանականորեն պետությունները լինում են երկու տիպի՝ միապետական, որտեղ հարաբերությունները հետևյալն են՝ իշխանություն-հպատակներ: Խորհրդային տարիներին Սահմանադրությամբ ամրագրված էր, որ իշխանությունները ժողովրդի մասին մտածում են, ասվում էր՝ դու ոչինչ մի արա, քաղաքականությամբ մի զբաղվիր: Սա պետության մի տեսակն է: Եվ կա մյուսը՝ ժողովրդավարական-իրավական պետություն, որտեղ քաղաքացի նշանակում է, որ նա ունի իր իրավունքները, այդ թվում և քաղաքական հարցերով: Ամենապասիվ մասը քաղաքականությամբ զբաղվում է ընտրություններին մասնակցելով: Առավել ակտիվ մասը՝ ստեղծում է կուսակցություններ»,- ասաց իրավապաշտպանը: 

Անդրադառնալով Հայաստանում քաղաքականությանը ժողովրդի մասնակցությանը՝ Իշխանյանը նշեց. «Եթե անցնեք Հայաստանին, ապա մեզ մոտ Սահմանադրության հռչակագրային մասում մեզ տրվում է քաղաքականությանը մասնակից լինելու հնարավորությունը, բայց իրականությունն այլ է, քանի որ այս տարիների ընթացքում, կախված կառավարման համակարգից, մեզ մոտ գնալով փորձում են քաղաքացուն դարձնել հպատակ»: