Ինչու են պատերազմի օրերին թանկացել ծաղիկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 16:10
Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
06.04.2026 | 15:59
Ալիևն ու Կավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ վերջին օրերին մեծացել է ծաղիկների և ծաղկեպսակների պահանջարկը։ Սոցցանցերի օգտատերերը, սակայն, հաճախ կոշտ գրառումներով արձանագրում են, որ հատկապես հուղարկավորությունների ժամանակ պահանջարկ ունեցող ծաղիկները՝ վարդ, մեխակ, թրաշուշան, թանկացել են 50-100 տոկոսով։

Factor TV-ն շրջայցով և հեռախոսով ծաղկի խանութներից փորձեց ճշտել՝ որքան է բարձրացել ծաղիկների գինը և ինչու։

Ծաղկավաճառներն ասում են՝ իրենք էլ են թանկ գնում։ Օրինակ՝ մեխակը նախկինում գնում էին 10 դրամով, այսօր, լավագույն դեպքում, 70։ Ծաղիկների մեծ պահանջարկ կա, քանակապես չեն բավականացնում։

Իսկ ինչու են ջերմոցների տերերը թանկացրել ծաղիկների գները․ այս հարցով Factor TV-ն դիմեց «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը։ Տնօրեն Պողոս Գևորգյանին ծաղիկների գների բարձրացման մասին լուրը զարմացրեց։ Ջերմոցատերերի հետ խոսելուց հետո էլ մեզ փոխանցեց, որ, օրինակ, վարդերի գինը մի բան էլ իջեցրել են։

Ի դեպ՝ վերջին օրերին սոցցանցերի օգտատերերն ահազանգում են՝ ոչ միայն ծաղիկները, այլ պատերազմի պայմաններում առաջին անհրաժեշտության իրերի թանկացում ևս եղել է, օրինակ՝ վարձով տների և զինվորական համազգեստի։

Ո՞ր օղակն է գնագոյացման պատճառն իրականում։ Բարձրացված խնդրի մասին մանրամասներ ճշտելու համար դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որի լրատվության բաժնից հայտնեցին, թե զբաղվածության պատճառով այսօր մանրամասներ ներկայացնել չեն կարող։ Հավելեցին միայն, որ զինվորական համազգեստի թանկացման հետ կապված հրապարակում արդեն արել են, իսկ ծաղիկների շուկան դեռ ուսումնասիրում են։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հանձնաժողովը հրապարակում էր արել, որում ասվում էր․ «Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողում ներկայումս իրականացվում են աշխատանքներ»:

ՏՄՊՊՀ-ն նաև քաղաքացիներին դիմել էր կոչով՝ նման դեպքերի հանդիպելիս տեղեկացնել, իսկ տնտեսվարողներին և վերավաճառողներին զգուշացրել՝ անհիմն բարձրացումներ փաստող իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինելու են ծանր ֆինանսական պատասխանատվության միջոցներ: Հարցին՝ արդյո՞ք արդեն արձանագրել են այդպիսի իրավախախտումներ, Հանձնաժողովի լրատվական բաժնից պատասխանեցին՝ նոր ասելիք դեռ չունեն, լինելուն պես՝ կհրապարակեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան