Սփյուռքը այսօ՛ր պետք է օգնի, վաղը ուշ կլինի, օգնելու բան չի լինի․ Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
Բոլորը

Հայաստանի և Արցախի համար պատերազմական շրջանում Սփյուռքի հետ և Սփյուռքում տարվող աշխատանքների մասին Factor.am-ը զրուցել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

– Սփյուռքի օգնության մասին խոսենք։ Դուք կոչ եք անում, որ սնունդ և ջուր չուղարկեն, քանի որ ոչ միայն կարող է փչանալ, այլև այստեղից ավելի էժանը առնելու տարբերակներ կան։ Այս կոչը ինչպե՞ս են ընկալում Սփյուռքում։

– Սկզբնական փուլում հասկանալի է, որ մարդիկ զուտ օգտակար լինելու մղումով այո՛, գնում էին ջուր և սնունդ, հաճախ շորեր էին գնում կամ հին շորեր էին բերում։ Դա իրոք մեզ պետք չէ, մանավանդ, երբ խոսքը գնում է հեռավոր Սփյուռքի մասին։ Օրինակ, Լոս Անջելեսից Հայաստան սնունդ հասցնելը անհեթեթ է և ոչ արդյունավետ։

Կա նաև այլ կողմը. մոտակա արտերկրում, օրինակ, Ռուսաստանում, կարելի է ձեռք բերել ավելի էժան գնով՝ մեծածավալ։ Այդ դեպքում, երևի, այդքան էլ անիմաստ չէ Ռուսաստանից ուղարկելը։ Բայց խոսքը պետք է լինի շատ սպեցիֆիկ բաների մասին, այո, և խոշոր խմբաքանակների մասին։

Մեր գրասենյակը ստեղծել է համապատասխան ցուցակ, որում ներառված են բոլոր գերատեսչությունների, ներառյալ Արցախի գերատեսչությունների ցուցակները, և բոլորին ուղղորդում ենք իրենց օգնությունը համաձայնեցնել ցուցակների հետ։ Եվ արդյունքը արդեն ակնառու է։

– Սփյուռքին հիմնականում կոչ է արվում ֆինանսական օգնություն տրամադրել։ Արդյոք գո՞հ եք հավաքված գումարից, որն այսօր անցավ 100 մլն դոլարի սահմանը։

– Պատասխանս երկակի է՝ այո և ոչ։ Գոհ եմ և շատ դժգոհ եմ։

Գոհ եմ, որովհետև սա, իհարկե, աննախադեպ թիվ է և լուրջ թիվ է։ Այսինքն՝ 120 միլիոն դոլար երբևէ մեր անկախության պատմության ընթացքում չենք կարողացել գոյացնել, բացառությամբ Քըրք Քրքորյանի հատկացրած 200 մլն դոլարից՝ Լինսի հիմնադրամի միջոցով։ Բայց դա, իհարկե, խաղաղ պայմաններում էր ու երկարատև ժամանակի ընթացքում ծախսվեց։ Ցավոք, մեծ մասը նաև վատնվեց, անարդյունավետ ձևերով ծախսվեց։

Բայց իրատեսորեն հաշվի առնելով, թե ինչ լայնածավալ պատերազմ է գնում, ինչպիսի հարվածներ է ստացել Հայաստան աշխարհի ենթակառուցվածքը, դրա վերականգնելը ինչ ծախսի հետ է կապված և հաշվի առնելով, որ ըստ բոլոր տվյալների՝ Ադրբեջանը չի կանգնելու՝ մեր հայրենակիցները պետք է գոտեպնդվեն, ինչպես նաև հայ ազգը, ինչպես և Հայաստանի բնակչիչները։ Եվ պետք է հասկանան, որ այս օգնությունը և այս ռեժիմով օգնությունը պետք է մոտակա ապագայում շարունակական լինի։

Որովհետև կենաց և մահու պայքար ենք տանում։ Այսօր է օգնել պետք, վաղը ուշ կլինի։ Այսինքն՝ օգնելու բան չի լինի արդեն։ Հետևաբար բոլոր պետք է լարենք ուժերը, կենտրոնանանք, ազգովի միայն և միայն մեկ հարցի լուծման՝ հաղթելու վրա։

–  Արցախյան պատերազմի ընթացքում բազմաթիվ սփյուռքահայեր եկան ու հաղթանակ կերտեցին։ Այս օրերին կա՞ն սփյուռքահայեր, որ ժամանում են հենց մարտական գործողություններին մասնակցելու։

– Որքան էլ հնչեղ թեմա էր դա և ակնառու անձինք էին մասնակցում Սփյուռքից … Իհարկե, Մոնթե Մելքոնյանն է առաջինը, որի անունը ցանկացածի միտքն է գալիս, բայց տարբեր մարդիկ էին եկել, այդ թվում Ռուսաստանից՝ գեներալներ, զորավարներ … բայց թիվը, այնուամենայնիվ, շատ սահմանափակ էր։ Եվ նաև այդ քիչ ֆիզիկական մասնակցությունը ինչ-որ ձևով ազդեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։ Այսինքն՝ հայաստանցիների մոտ արմատացավ այն կարծիքը, որ մենք ենք կռվել, ուրեմն դուք շատ մի խոսեք, շատ մի խառնվեք …

Սա սխալ էր իհարկե, ինքնակործանարար էր, արդյունավետ չէր։ Բայց մյուս կողմից էլ դա փաստերի վրա էր հիմնված։ Իրոք քիչ մարդիկ էին եկել։ Եվ դրա պատճառն էլ այն էր, որ Հայաստանը 70 տարի Սփյուռքից կտրված էր։ Եվ այն ամուր կապերը, որ մեզ կապում են այսօր, այն ժամանակ գոյություն չունեին։

Այսօր մենք տեսնում ենք հսկայական թվով մարդկանց, շատ մեծ թվով մարդկանց, որոնք գալիս են կամ ուզում են գալ և մարտնչել հանուն հայրենիքի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան