Բացահայտորեն ցուցադրվում է ԼՂ-ի հարցը ուժով լուծելու և Արցախի բնակչությանը ոչնչացնելու՝ Բաքվի իրական նպատակը․ Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված իր պարտավորությունները: Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ այն, ինչին բախվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, էքզիստենցիալ վտանգի մարմնավորում է, որը հասունանում էր տասնյակ տարիների ընթացքում, որի մասին խոսել են անընդհատ:

«Մենք կարողացել ենք հասնել որոշակի արդյունքների՝ շնորհիվ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածության: Մեզ հաջողվեց նախարարների մակարդակով համաձայնեցնել կրակի դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության նախագահի ներդրումը, որ կարողացանք հասնել այսպիսի արդյունքի»,- ասաց Մնացականյանը:

Նախարարն ընդգծեց մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը՝ խիստ կարևորելով Ռուսաստանի դերն այս հարցում: «Ցավոք, այս պահին չենք կարող գործնականում արձանագրել, որ ունենք լիարժեք կրակի դադարեցում: Եվ բառացիորեն նախքան այստեղ գալը շարունակում էր տեղեկություն ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Այս առումով ես ուզում եմ ընդգծել վավերացնող մեխանիզմների ներդրման կարևորությունը, որով կարող ենք հասնել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում է Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ագրեսիան Ադրբեջանի կողմից:

«Ընդ որում, բացահայտորեն ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ուժային ճանապարհով լուծման իրական նպատակները»,- նշեց Մնացականյանը՝ ընդգծելով, որ այլևս գաղտնիք չեն Արցախի բնակչության ֆիզիկական բնաջնջման նկրտումները:

Մնացականյանը հայտնեց նաև, որ հակառակորդը խաղաղ բնակչության դեմ օգտագործել է հրետանի, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ավիացիա: «Կան զոհեր և վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով»,- ՀՀ ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: