2018 թվականից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան. «Ժողովուրդ»

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 

«Պետական պաշտոնյաները հերթական անգամ չեն գիտակցում իրենց դիրքի կարեւորությունը եւ հանրությանը մոլորության մեջ գցելով` խաբում են: Նման պաշտոնյա է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի` 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Իսկ հետագայում կարգելվի նաեւ դրանց շահագործումը, վերահաշվառումը: Հիշեցնենք, սակայն, նախարար Մարտիրոսյանը կարող էր ազնիվ գտնվել ու այս մասին տեղեկացնել մարդկանց այն ժամանակ, երբ այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացավ, ու հանրությունը խոսում էր, որ աջակողմյան ղեկով տեղաբախշմամբ ներմուծումը հնարավոր է առաջիկայում արգելվի: Նա մի քանի անգամ կրկնել էր իր նույն ձեւակերպումը` «առայժմ որոշում չկա»: Բայց իրականում այս հարցը որոշված է եղել վաղուց, պարզապես փորձել են հասարակությանը «կամաց-կամաց» մատուցել այդ թեման: Ու եթե իշխանություններն ազնիվ գտնվեին, ապա հանրությունը կիմանար, թե ինչպես արձագանքել, ու միգուցե չներկրեին աջակողմյան ղեկով մեքենաներ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։