ԶԼՄ-ի կողմից ռազմական դրության որոշման կանոնների խախտումը առաջացնում է մինչև 1 միլիոն դրամ տուգանք. ՀՀ ոստիկանություն

Լուրեր

26.02.2026 | 16:43
Անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս սոցիալական աջակցություն կստանան 
26.02.2026 | 16:30
Ռոնալդուն ձեռք է բերել «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը
26.02.2026 | 16:19
Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը
26.02.2026 | 16:15
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 16:03
Հստակեցվել են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը
26.02.2026 | 15:51
Մեքենայում գազաբալոն տեղադրելու գործընթացը կտեսագրվի
26.02.2026 | 15:41
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
26.02.2026 | 15:30
Պետական մարմինը չի կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամի շրջանակներում հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
Բոլորը

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։  Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։