Սուտ մատնության հոդվածը պետք է կիրառվի նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ. Արթուր Սաքունց

Լուրեր

09.07.2026 | 14:13
Քոնոր Մաքգրեգորը նշել է ММА-ի պատմության լավագույն մարտիկներին
09.07.2026 | 14:05
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել մնալ ԲՏԱ նախարար. Ալեն Սիմոնյանի հետ կապված քննարկում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:56
Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, պետք է հարցին լուծում տանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:50
Այո, սպառնում եմ, աշխատանքից կազատվեն, եթե մեր գործողություններին դեմ դուրս գան. Փաշինյանը` Արարատի ցեմենտի աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:43
ՀԷՑ-ը դատի է տվել 3 լրատվամիջոցի․ ըստ հայցերի՝ ԶԼՄ-ները զրպարտել են ընկերությանը
09.07.2026 | 13:35
Չեմ տեսել, գաղափար չունեմ ինչի մասին եք խոսում. Փաշինյանը` Ծառուկյանին գետնին գցելու կադրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:32
Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը հրաժարական է տվել
09.07.2026 | 13:27
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մաշհադ՝ հուղարկավորելու համար
09.07.2026 | 13:22
Գնացի, տեսա` մանկապարտեզում զուգարանակոնքերի վրադիները ջարդուփշուր էին եղած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:17
Սուպերհամակարգիչը կանխատեսել է՝ որ հավաքականները դուրս կգան ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ
09.07.2026 | 13:14
«Ասում են` քաղաքական հետապնդում, հակառակը՝ եղել է քաղաքական չհետապնդում». Փաշինյանը` Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:03
Մեկ տարի ունենք. արտահանումը դիվերսիֆիկացնելու, որ մեկ շուկայից կախվածություն չունենանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 12:55
Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարը ԵԽ-ի մշտադիտարկման մարմինը անարդյունավետ է գնահատել, սահմանվել է ուժեղացված հսկողություն. MONEYVAL-ի նոր զեկույցը
09.07.2026 | 12:45
Իրանը հայտնել է վերջին երկու օրերին ԱՄՆ հարվածների հետևանքով 14 զոհի և 78 վիրավորի մասին
09.07.2026 | 12:34
Կիևյան կամուրջը կբացվի օգոստոսի 15-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռևս չի ստացել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի դիմումը, որով իրավապաշտպանը պահանջում է նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել դեկտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ընթացքում վերջինիս արած հայտարարությունների կապապցությամբ:

Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Գխավոր դատախազությունից: Ըստ ՀՔԱ-ի՝ «Սերժ Սարգսյանն իր հայտարարություններով խոստովանում է, որ տեղյակ է համայնքապետերի կողմից կատարված հանցագործությունների մասին, որոնք, սակայն, կոծկվել են, միտումնավոր կերպով թաքցվել են և իրավական գնահատականի չեն արժանացել, ինչն առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հանցակազմեր»։

Հիշեցնենք՝ ՏԻՄ խնդիրներին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Ինչ վերաբերում է մինչ Սաքունցի դիմումը, նախագահ Սարգսյանի հայտարարությանն ընթացք տալուն, ապա դատախազությունից մեզ փոխանցեցին հետևյալը. «Բոլոր տեղեկությունները, որոնցում առկա են առերևույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ և որոնց մասին ՀՀ դատախազությանը սահմանված կարգով հայտնի է դառնում, օրենքով նախատեսված ընթացակարգերով ստուգվում են և դրանց տրվում է համապատասխան իրավական գնահատական: Որևէ տարբերություն չի կարող լինել՝ խոսքը համայքապետերի՞, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանն է վերաբերում: Մինչ այժմ համայնքապետի պաշտոն զբաղեցրած անձանց քրեական պատասխանատվության բազմաթիվ դեպքեր են եղել: Եվ հետայսու ևս բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կունենան նմանատիպ դրսևորումների մասին կոնկրետ փաստեր, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման: Կոռուպցիոն կամ որևէ այլ բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նրանց համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ»:

Factor.am-ը իրավապաշտպան Արթուր Սաքունցից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն դատախազությունից, եթե նկատի ունենանք այն, որ մինչ իրենց ուղարկած դիմումն էլ որոշ ընդդիմադիրներ բարձրաձայնում էին դատախազության կողմից կոնկրետ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն որևէ քայլ չի կատարվել:

«Շատ ընդհանուր պահանջներ էին ներկայացվում: Ի տարբերություն դրանց, մենք մեր դիմումում նշել էինք նաև Քրեական օրենսգրքի կոնկրետ այն հոդվածները, որոնց ուղղությամբ գտնում ենք, որ դատախազությունը քննություն իրականացնելու կամ նյութեր նախապատրաստելու հանձնարարություն պետք է տա Հատուկ քննչական ծառայությանը: Բացի այդ, նշել էինք, որ եթե հիմնավորումներ չլինեն, ապա պետք է կիրառվի սուտ մատնության հոդվածը»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը նկատեց՝ տարբեր քրեական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներում սուտ մատնության հոդվածը կիրառում են, այն անգամ դրվեց Ընտրական օրենսգրքում, երբ չհիմնավորված ահազանգերի դեպքում կիրառվելու էր սուտ մատնության հոդվածը:

«Օրենքի առջև բոլորի հավասար լինելու սկզբունքը պահանջում է, որ սուտ մատնության հոդվածը կիրառվի նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Ըստ Ա. Սաքունցի՝ իրենք այնքան միամիտ չեն, որ ակնկալեն, թե գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված իր լիազորությունները կիրականացնի, սակայն գրավոր դիմում են ուղարկել, որպեսզի գրավոր պատասխան ստանան: «Գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանի ելույթից օրեր առաջ կրկին խոսում էր օրենքից, կոռուպցիայի դեմ պայքարից և այլն: Սա յուրահատուկ թեստ է, թե իր խոսքն ու պատրաստակամությունն ինչ արժեք ունեն»:

Շողիկ Գալստյան