Գյումրիի ավագանին դրամական աջակցություն է հատկացրել Արցախին

Լուրեր

26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 11:55
Մեր լսարանի վրա մեծ ազդեցություն ունեցող ռուսական ալիքները մնում են․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:50
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 11:44
Կրկնակի գումար է հատկացվել. հաստատվեց ակադեմիական քաղաքի հայեցակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:39
Ապամոնտաժվել են Սևանա լճին ափամերձ 65 շինություններ, այդ թվում՝ Աշոտյանի եղբոր, Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու քոթեջները․ ԳԴ
26.02.2026 | 11:36
Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:33
Ստրանջա․ Անուշ Գրիգորյանը հաղթել է, Բազեյանը, Չալոյանը և Քոչարյանը պարտվել են
26.02.2026 | 11:28
Ժողովրդին ասացի` ոտքի կանգնեք և մեր կառավարությանը հեռացրեք, ես վերջ եմ տալիս ղարաբաղյան շարժմանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ավագանին այսօր կայացած նիստում քննարկել ու հաստատել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին միանալու հարցը։ Ավագանու որոշմամբ՝ 10 մլն դրամ համայնքի բյուջեից կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ևս 10 միլիոն դրամ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Բացի այդ՝ քաղաքապետն ու ավագանին ուղերձով դիմել են Գյումրիի քույր, գործընկեր քաղաքների ղեկավարներին ու քաղաքային խորհուրդներին՝ դատապարտելու ադրբեջանա-թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության։

«2020թ. սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զինված ուժերը, իրականացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տասնամյակից ավելի հնչեցրած սպառնալիքները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծելու է բռնի ուժով և պատերազմի միջոցով, անտեսելով միջազգային առաջադեմ հանրության, Արցախի/Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների վճռական պնդումները, թե այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, և հորդորները, որ խնդիրը հարկավոր է կարգավորել բանակցությունների միջոցով, կիրառելով ահռելի, աննախադեպ և բազմազան զինուժ, ռազմական տեխնիկա, հրետանի, օդուժ, հրթիռային կայանքներ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության վրա, սկսելով տարածաշրջանում 21-րդ դարի ամենածանր պատերազմը:

Արդեն գրեթե 2 շաբաթ ձգվող այս ծանր պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Արցախի խաղաղ բնակչության, բնակավայրերի և հատկապես մայրաքաղաքի դեմ կիրառել են ծանր ռմբակոծություններ, հրթիռակոծություններ, օդային հարվածներ ինչպես ռազմական օդանավերից, այնպես էլ թռչող, ռմբահարող և ինքնասպան անօդաչու սարքերից: Ադրբեջանը թիրախավորել է այնպիսի քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսք են մշակույթի տները, համայնքապետարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և այլն: Արդյունքում Արցախում այդ ռմբահարումների հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, այդ թվում մի քանի տեղացի և օտարերկրացի լրագրող, մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ոչ ռազմական նշանակության ավելի քան 4800 շենք և շինություն: Խաղաղ բնակչության դեմ հարվածները զուգորդվել են 100-ից ավելի երկրներում արգելված կասետային ռումբերի և հրթիռների կիրառմամբ: Արցախի Հանրապետությունը հայտնվել է մարդասիրական աղետի մեջ:

Ադրբեջանը այս պատերազմում ռմբահարել և հրթիռահարել է նաև Արցախի Հանրապետությանը սահմանակից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանների գյուղերն ու բնակավայրերը, որոնց արդյունքում նույնպես կա մեկ զոհ, վիրավորներ և ավերածություններ:

Բավարար ապացույցներ կան այն բանի, որ Ադրբեջանի այս հարձակումը կազմակերպվել է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ և պատերազմը մղվում է թուրքական ռազմական մասնագետների, դիվանագիտական կորպուսի և օդուժի խիստ ակտիվ մասնակցությամբ: Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Սիրիայի իշխանությունները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից հարյուրավոր ահաբեկիչ գրոհային վարձկաններ է հավաքագրել և ուղարկել Ադրբեջան՝ ի լրումն Ադրբեջանի զինուժի: Այդպիսով մի շարք երկրներում ռազմական և այլ ագրեսիվ միջամտություններով չբավարարված, անցած դարասկզբին Հայոց Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այժմ էլ մեր տարածաշրջան է ներմուծել միջազգային ահաբեկչություն, ինչը սպառնում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև հարևան մյուս երկրներին՝ Վրաստանին, Ռուսաստանին, Իրանին, ինչպես նաև Ադրբեջանում ապրող բազմազգ ժողովրդուրներին երկարաժամկետ և ծանր ռիսկերով:

Հարգելի գործընկերներ, դիմում ենք ձեզ, խնդրանքով՝ ի գիտություն ընդունել այս հաղորդումը, դատապարտել Արցախի հանրապետության նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան և էթնիկ զտման քաղաքականությունը, հանուն մեր գործընկերային հարաբերությունների և տևական խաղաղության հաստատման խնդրում ենք՝ դիմել ձեր պետական իշխանություններին, փոխանցելով մեր մտահոգությունները, կոչ անելով՝ ներդնել բոլոր հնարավոր դիվանագիտական և մարդասիրական ջանքերը՝ զսպելու ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը և այդպիսով օգնել հնարավորինս արագ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»,- ասվում է ուղերձում։