Գիտեմ՝ որքան բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցները ինձ փրկելու համար․ Ալան Կավալը՝ Արցախում վիրավորվելու մասին

Լուրեր

26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ես գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցները ինձ փրկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրող Ալան Կավալը՝ ներկայացնելով իր հետ կատարվածը և շնորհակալություն հայտնելով իր կյանքը փրկած անձանց:

Գրառումը լրագրողը վերնագրել է՝ «Այն ուժեղ հարվածեց, բայց ես այստեղ եմ»։

«Նախորդ հինգշաբթի իմ գործընկեր, լրագրող Հերմինե Վիրաբյանի, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեի հետ շփման գծից ոչ հեռու գտնվող Մարտունի քաղաքում մեր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել քաղաքը:

Կեսօր էր, և բնակելի փողոցում քայլելիս մենք լսեցինք ադրբեջանական դիրքերից մեզ վրա արձակված «Գրադ»-ի արկերի ձայնը: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և կրակի ու մետաղի անձրև էր գալիս մեզ վրա: Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս նախորդ հարձակումների վայրերը, տեղում մահացել է: Նա 28 տարեկան էր: Ես ամեն օր մտածում եմ նրա և նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացել է, քանի որ ցանկացել է, որ աշխարհը իմանա, թե ինչ ապրումներ ունի իր ժողովուրդը: Թող նա խաղաղությամբ հանգչի այդ հարվածի ժամանակ զոհված երեք այլ քաղաքացիական անձանց հետ»,- գրել է Կավալը:

Լրագրողը հավելել է, որ վարորդը՝ Արմեն Սայանը, թեթև վիրավորվել է, բայց դեռ գլխացավեր ունի, իսկ գործընկերը՝ Հերմինեն, բարեբախտաբար, չի վնասվել։

«Իմ ընկեր ու գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի և ոտքի շրջանում: Եթե  ճիշտ եմ հասկացել՝ իմ մարմնի տարբեր հատվածներում տասնյակ բեկորներ էին հայտնվել։ Բեկորների մի մասը խոցեցին իմ որովայնը: Հիմա ես վերականգնվում եմ քայլ առ քայլ, օրեցօր, սակայն ես չէի կարող գրել այս խոսքերը, եթե չլինեին այն  մարդիկ, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, մի մասը իմ ընկերներն են, մի մասին ես երբեք չեմ ճանաչել: Նրանց մեջ կան մարտունեցիներ, որոնք վճռորոշ դեր են խաղացել առաջին րոպեներին. նրանք ձգտել են մեզ անվտանգ տեղ հասցնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր լրագրողներին, ովքեր ինձ վերցրին այնտեղից և տեղափոխեցին քաղաքի բժշկական կենտրոն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, ովքեր այնտեղ էին և Փարիզին տեղեկացրեցին ստեղծված իրավիճակի մասին, հատկապես շնորհակալ եմ Հերմինեին և Ռեջիս Գենտեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարտունիի բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց քաղաքի վրա հարձակման պահին ժամանակ են գտել՝ փրկելու երկու օտարերկրացու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարտունիից ինձ ոլորապտույտ ճանապարհներով սլացող հին շտապօգնության մեքենայով Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխած մարդկանց: Ես գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցները՝ ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ հասցրել իմանալ բոլոր նրանց անունները, բայց ես խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես նաև խորապես երախտապարտ եմ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ուղղաթիռով ապահովեցին մեր տեղափոխումը Երևան: Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ով հրապարակավ խոսել է մեր գործի մասին և անհնարինը արել՝ մեզ դուրս բերելու համար, և առանց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի»,- գրել է Կավալը:

Գրառման վերջում Ալան Կավալը ներողություն է խնդրում մտերիմներից, հատկապես՝ ընտանիքից և իր Ռեբեկայից, որոնց ստիպել է տառապել։

Նաև շնորհակալություն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններից ծանոթ և անծանոթների անհանգստացած ու ոգևորիչ նամակների համար՝ խոստանալով, որ ապաքինվելուն պես կպատասխանի բոլորին՝ նշելով, որ վերականգնվում է շնորհիվ բոլորի։