Իշխանությունների հրաժարականը պահանջելը խուճապ կարող է առաջացնել. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեր նպատակը խուճապ չառաջացնելն է, որոշ դեպքերում՝ դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անզգուշությամբ նման տեղեկությունների տարածումը կանխարգելելը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսված սահմանափակումների խախտման դեպքում նախատեսվող վարչական պատասխանատվության միջոցներին։

Հարցին՝ ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում սահմանափակումները խստացնելու անհրաժեշտություն առաջացավ, արդյո՞ք դա պայմանավորված է «դավաճաններրի» գործի հետ, նախարարն արձագանքեց, որ բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից՝ բազմաթիվ հրապարկումներ են եղել դրա հետ կապված, որոնք խուճապային տրամադրություն ստեղծելու փորձեր են արել։

«Ես համարում եմ, որ մեր հանրության ոգին բարձր է, և դրանք իրենց նպատակներին չեն հասել, բայց, միաժամանակ, չենք կարող թողնել այդ իրավիճակն ինքնահոսի։ Մենք ռազմական դրության առաջին իսկ օրից քննարկել ենք նման կարգավորումներ ունենալու հարցը, մեր քաղաքականությունը եղել է հետևյալը, որ վստահենք մեր գործընկերներին, նման տեղեկություններ չեն տարածվի, կօգտվեն միայն պաշտոնական լրահոսից, բայց ինչպես նկատեցիք՝ ընթացքում եղան կոպիտ դեպքեր, երբ այդ կանոնակարգերին չհետևեցին»,- ասաց նա։

Հստակեցնող հարցին՝ ի՞նչ դեպքերի մասին է խոսքը, նախարարը նշեց. «Սկսած ֆեյսբուքյան ստատուսներից՝ վերջացրած վարչապետի նկարագրած իրավիճակը, որը չի բացառվում, որ Քրեական օրենսգրքով արգելված այլ հանցակազմ է պարունակում»:

Բադասյանի կարծիքով՝ երբ պատերազմի ժամանակ քաղաքացիները, օրինակ, ասեն, որ իշխանությունները լավը չեն, պետք է հեռանան, դա խուճապի տրամադրություն կարող է առաջացնել։

Մանրամասները՝ տեսանյութում: