Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը․ մեր 18 տարեկան տղաները հերոսների հերոս են․ Պարգև սրբազան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը: Մեր 18-20 տարեկան տղաներն իրոք հերոսների հերոս են, հիանալ կարելի է նրանցով: Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հզոր հերոս տղաներ են դաստիարակել մեր հայրենիքի համար: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այդ տղաների գործը մեծագույն հերոսություն է: Ամեն օրվա հրետակոծության ժամանակ սրի պես կանգնած են: Այո՛, ուժերն անհավասար են, բայց դա չի նշանակում, որ մենք ենք դիմադրելու: Մեր գործն արդար է: Ամեն մեկն իրավունք ունի պաշտպանվելու, դա ամեն մեկի սրբազան իրավունքն է: Մենք հենց դա ենք անում: Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որևէ մեկի մահը չենք ցանկանում: Սա մեր ճակատագիրն ու փորձությունն է: Ամեն մարդ նա է, ինչպես կարողանում է հաղթահարել փորձությունը, ինչպիսին է դուրս գալիս դրանից: Մենք այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մեզ ու մեր Աստծուն: Մենք դուրս ենք գալու այս փորձությունից: Մեզ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք ու անսասան ոգի, ինչն ունեն մեր զինվորները: Համախմբվենք, ուս ուսի տանք ու մեր հարցերը կլուծենք»,- ասաց Պարգև Սրբազանը:

«Ես այս պահին աղոթում եմ առ Աստված, որ մեր բոլոր զոհվածների հոգին լուսավորվի, աղոթում եմ, որ Աստված օրհնի մեր բանակը, մեր հայ ժողովրդին, Հայաստանն ու Արցախը, իր սուրբ աջի խաչի տակ պահի անսասան ու պարգևի մեզ խաղաղություն ու հաղթանակ, ինչին հավատում եմ ու վստահ եմ՝ զինադադարը լինելու է»,- հավելեց Պարգև Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում։