Ինձ մոտ եղել են զենքեր, բայց ես զինված խմբի հետ առնչություն չեմ ունեցել. Սեֆիլյանի գործով ցուցմունք են տալիս ամբաստանյալները

Լուրեր

09.07.2026 | 14:05
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել մնալ ԲՏԱ նախարար. Ալեն Սիմոնյանի հետ կապված քննարկում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:56
Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, պետք է հարցին լուծում տանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:50
Այո, սպառնում եմ, աշխատանքից կազատվեն, եթե մեր գործողություններին դեմ դուրս գան. Փաշինյանը` Արարատի ցեմենտի աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:43
ՀԷՑ-ը դատի է տվել 3 լրատվամիջոցի․ ըստ հայցերի՝ ԶԼՄ-ները զրպարտել են ընկերությանը
09.07.2026 | 13:35
Չեմ տեսել, գաղափար չունեմ ինչի մասին եք խոսում. Փաշինյանը` Ծառուկյանին գետնին գցելու կադրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:32
Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը հրաժարական է տվել
09.07.2026 | 13:27
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մաշհադ՝ հուղարկավորելու համար
09.07.2026 | 13:22
Գնացի, տեսա` մանկապարտեզում զուգարանակոնքերի վրադիները ջարդուփշուր էին եղած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:17
Սուպերհամակարգիչը կանխատեսել է՝ որ հավաքականները դուրս կգան ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ
09.07.2026 | 13:14
«Ասում են` քաղաքական հետապնդում, հակառակը՝ եղել է քաղաքական չհետապնդում». Փաշինյանը` Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:03
Մեկ տարի ունենք. արտահանումը դիվերսիֆիկացնելու, որ մեկ շուկայից կախվածություն չունենանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 12:55
Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարը ԵԽ-ի մշտադիտարկման մարմինը անարդյունավետ է գնահատել, սահմանվել է ուժեղացված հսկողություն. MONEYVAL-ի նոր զեկույցը
09.07.2026 | 12:45
Իրանը հայտնել է վերջին երկու օրերին ԱՄՆ հարվածների հետևանքով 14 զոհի և 78 վիրավորի մասին
09.07.2026 | 12:34
Կիևյան կամուրջը կբացվի օգոստոսի 15-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 12:22
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բոլորը

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տվեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը. «Ինձ առաջադրված մեղադրանքն ինձ կալանավորելու պահին այլ է եղել, սակայն այս պահին այդ մեղադրանքը բոլոովին ուրիշ է, որը չեմ ընդունում, քանի որ նման բան չի եղել: Իրականությունն այն է, որ ինձ մոտ եղել են զենքեր, ապօրինի պահելն ու տեղափոխելն ընդունում եմ: Ինձ մոտ եղել են զենքեր, բայց ես զինված խմբի հետ առնչություն չեմ ունեցել: Կազմակերպված խումբ չգիտեմ իրականում գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, բայց ես որևէ հանդիպում նման մարդկանց հետ չեմ ունեցել»:

Ամբաստանյալը պատասխանելով մեղադրողի հարցերին ասաց, որ ամբաստանյալներից ճանաչել է Ներսես Պողոսյանին, ում հետ ընկերներ են, և Հովհաննես Պետրոսյանին, որի հետ ծանոթացել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ:

Մեղադրող դատախազն ամբաստանյալին հարցրեց՝ հեռուստաաշտարակ գրավելու մասին տեղեկություն ունեցել է, ամբաստանյալը բացասական պատասխան տվեց, նա նշեց, որ զենքերն իրեն տվել է Հովհաննես Պետրոսյանը, խնդրել է պահել, մինչ կվերցնի:

Պատասխանելով Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հարցին, թե տեղեկություն ունեցել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ցանկանում են անկարգություններ կազմակերպել, Գրիգորյանը պատասխանեց, որ Գևորգ Սաֆարյանին չի ճանաչել, իսկ Ժիրայր Սեֆիլյանի մասին լսել է միայն հեռուստացույցից, և ճանաչել որպես հայրենասեր անձի:

Քանի որ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքի և այս ցուցմունքի մեջ կային հակասությունները, դատարանում ընթերցվեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, որտեղ ասվում էր, որ նա և գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը իրեն ու Ներսես Պողոսյանին հայտնել են, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է երկրում հեղաշրջում իրականացնել և գրավել Երևանի հեռուստաաշտարակը: Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի իրենք գնացել են, ուսումնասիրել հեռուստաաշտարակի տարածքը, պարզել, թե դիպուկահարի համար, որ հատվածից ավելի հեշտ կլինի աշխատելը:

Նախաքննական ցուցմունքում ամբաստանյալը նշել էր, որ նախապես վարձակալած բնակարան է եղել, որտեղ պահվել են հին զենքեր: Իրենք երեքով մաքրել են այդ զենքերը, յուղել, սակայն ամբաստանյալը նշել էր, որ հեռուստաաշտարակի գրավման մասին հստակ ծրագիր չեն ունեցել: Հետագայում նա նշել էր, որ իրենք որևէ կարգադրություն չեն ստացել և ամիսներ շարունակ զենքերը մնացել են իրենց մոտ: Միայն ամիսներ անց, երբ իրենց կրկին հանդիպել են ու ասել, որ Սեֆիլյանը երկրում հեղաշրջում կիրականացնի առաջիկայում, ինքը և Ներսես Պոսղոսյանը հրաժարվել են՝ նշելով, որ սահմանին լարված է և այդ պայմաններում երկրի ներսում որևէ բան անելը կհանդիսանա դավաճանություն: Ամբաստանյալը նաև նշել էր, որ զենքերը վերադարձրել է Հովհաննեսին և դրանից հետո այլևս կապ չեն ունեցել:

Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկած նիստը րոպեներ անց կես ժամով ընդմիջվեց: Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանն առողջական խնդիրների պատճառով ուշանում էր և միջնորդել էր նիստը հետաձգել: Դատարանը նրա պահանջը բավարարեց, սակայն Եգորյանն ընդմիջումից հետո չներկայացավ, այլ մեկ ժամ ավելի ուշ:

Դատավորի ներս մտնելու պահին ամբաստանյալները ոտքի չկանգնեցին, դատավորը նրանց զգուշացրեց՝ հաջորդ անգամ նման վերաբերմունքի պատճառով նիստերի դահլիճից կհեռացվեն:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ շենք շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ, ինչպես նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու և տեղափոխելու մեջ:

Լիլիթ Շաբոյան