Ծառուկյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին
Հասարակություն
07.10.2020 | 12:41Նախապես հայտարարվել էր, որ որոշումը կհրապարակվի 12:00-ին, սակայն ավելի ուշ դատարանից պաշտպանական կողմին հայտնեցին, որ որոշման հրապարակումը տեղի կունենա 18:00-ին։
Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, նա, սակայն, մեղադրանքը չի ընդունում։