ԱԱԽ շենքում վերջին անգամ վերանորոգում իրականացվել է օգոստոս ամսին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Օրերս մամուլը գրել էր, որ Ազգային անվտանգության խորհրդի շենքում արմատական, բարձրակարգ, «շատ թանկ» վերանորոգում է սկսվել՝ նկատելով, թե սկսված շքեղ վերանորոգումը վկայում է, որ այս «հիմնարկությունը» ղեկավարելու է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, եթե ոչ՝ ամենաազդեցիկը:

Factor.am-ը նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ նպատակով են սկսվել վերանորոգման աշխատանքերը, որ ընկերությունն է զբաղվում վերանորոգմամբ և որքան գումար է տրամադրվել այդ աշխատանքներին: Մեր հարցմանն ի պատասխան, նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ԱԱԽ շենքում վերջին անգամ վերանորոգում իրականացվել է այս տարվա օգոստոս ամսին. «ՀՀ Նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհրդի շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 26.06.2017թ. կազմակերպվել է համապատասխան մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել թվով 3 կազմակերպություն: Հաղթող մասնակից է ճանաչվել ամենացածր գին (46.925.694 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) ներկայացրած «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն, որի հետ 18.07.2017թ. կնքվել է համապատասխան պայմանագիր, համաձայն որի՝ մասնակիցն աշխատանքներն ավարտել է 31.08.2017թ.»:

Մենք նաև այցելեցինք Բաղրամյան 24 հասցեում գտնվող ԱԱԽ շենք, այնտեղ որևէ շինարարական աշխատանք չէր ընթանում: Շենքի հսկիչները ևս մեր հարցին ի պատասխան ասացին, որ շենքում աշխատանքերը վաղուց են կատարվել-ավարտվել:

Լիլիթ Շաբոյան