Ալիևն արդեն չկա իշխանության ղեկին. Արցախի ԱԺ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալիևը պատրաստ էր արկածախնդրության 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմին, Ալիևը գնաց նաև տավուշյան լոկալ պատերազմին: Ես կարծում եմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է իրեն ստիպել գնալ այդ արկածախնդրությանը։ Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանում իշխանափոխության երկու տարբերակ է տեսնում:

«Առաջին՝ Իլհամ Ալիևն իշխանությունը փոխանցում է կնոջը, որը, դուք գիտեք, փոխնախագահն է: Սա քիչ հավանական է: Դրա համար, ընտրություններ անցկացնելու համար պետք են խաղաղ պայմաններ: Ընտրական օրենսգիրքը պետք է փորձեն կարկատել, որը պատերազմական իրավիճակում շատ քիչ հավանական է: Երկրորդ՝ կարծում եմ՝ Իլհամ Ալիևն արդեն չկա իշխանության ղեկին, որովհետև ցանկացած առաջարկ, որն արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, միշտ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ասում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցեն նաև թուրքերը»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ ձախողվել է այն ծրագիրը, ըստ որի՝ Ալիևը շատ կարճ ժամանակամիջոցում պետք է թեյ խմեր Ստեփանակերտում կամ Շուշիում:

Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ Ալիևը, գուցե, արդեն հեռացված է, և ամբողջ աշխարհին է հասկանալի, որ պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից, թուրքական բարձրաստիճան սպաներ են մասնակցում:

Մանրամասները՝ տեսանյութում: