Հայկական բանակն իրականացնում է այս պահին ամենախոշոր հակաահաբեկչական գործողությունն աշխարհում. Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
Բոլորը

Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից արդեն իսկ դուրս է եկել, և այն արդեն տարածաշրջանային խնդիր է դարձել։ Տարածաշրջանի ուժերն արդեն ներգրավված են այս կամ այն չափով։ Այս հարցերի մասին Factor TV-ն զրուցել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

– Պարո՛ն Պետրոսյան, Թուրքիան բոլոր ուղղություններով, բոլոր հնարավոր միջոցներով մասնակցում է պատերազմին և ամեն հնարավոր միջոցով օգնում է Ադրբեջանին։ Բայց վերջին շրջանում, կարծես, հռետորաբանության նվազում կա Թուրքիայի դեպքում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

– Մենք տեսնում ենք, որ այս զարգացումներում, Թուրքիայից բացի, առայժմ ոչ մի դերակատար լուրջ ձեռքբերում չունի։ Իսկ Թուրքիայի ամենաակնհայտ ձեռքբերումն այն է, որ նա հերթական անգամ ոտնձգություն է իրականացնում իր հարևան երկրներից մեկի, այս դեպքում՝ Հայաստանի նկատմամբ, և աշխարհը որևէ առարկայական միջոց չի կիրառում՝ այդ ոտնձգությունը կանխելու։ Փաստացի այս գործողությունների արդյունքում, առանց չափազանցնելու, Թուրքիան, Թուրքիայի իշխանություններն օկուպացրել են Ադրբեջանը՝ և՛ ռազմական առումով, և՛ քաղաքական առումով, բոլոր առումներով։ Եվ այս պատերազմը վարում է ոչ թե Ալիևը, այլ Էրդողանը։

Այո՛, նկատել եմ Թուրքիայի հռետորաբանության որոշակի նվազում, և դա իր բացատրությունն ունի։ Այսինքն՝ նրանք հասկացան, որ նման կերպ, անգամ խոսելով Ադրբեջանի իշխանության փոխարեն, նրանք բացում են իրենց բոլոր խաղաքարտերը, և աշխարհը տեսնում է՝ ով է իրականում իրականացնում ագրեսիան։ Եվ այդ պատճառով էլ, կարծես թե, գոնե քաղաքական ղեկավարության առումով որոշակիորեն սահմանափակել են այն ակտիվ հռետորաբանությունը, որը կար պատերազմի նախորդ շրջանում և պատերազմի առաջին օրերին։

– Այս անգամ, եթե Ադրբեջանին համարենք պատերազմի հիմնական դերակատար, այդ պետությունը շատ էր պատրաստվել, դիմել էր ոչ միայն Թուրքիայի օգնությանը, այլև այնտեղ զինյալներ կային, որ կռվում էին հայկական բանակի դեմ։ Այս փաստն արձանագրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները։ Բայց սա նյարդայնացնող պետք է լիներ նաև տարածաշրջանի պետությունների համար, մասնավորապես՝ Իրանի և արաբական պետությունների համար։ Ինչպե՞ս են նրանք վերաբերվում դրան։

– Գիտեք՝ ոչ թե Ադրբեջանն է դիմել, այլ Թուրքիան է այդպես որոշել, որովհետև դա թուրքական մարտավարություն է։ Եվ Թուրքիան իր բոլոր ռազմական գործողություններում իրականացնում է նույն սցենարը։ Այսինքն՝ ուղղակի թուրքական զինված ուժերը մարտադաշտի առաջնագծում չեն իրականացնում մարտական գործողություններ։ Մարդկային առաջնային կորուստները տալիս են ոչ թե զինված ուժերից, այլ «թնդանոթի մսի» են վերածվում այն զինյալները, որոնք պատրաստ են մի քանի հարյուր դոլարի դիմաց զոհել իրենց կյանքը։

Ինչ վերաբերում է դրա դեմ առարկայական գործողություններին, այս դեպքում մենք ևս չենք տեսնում։ Այդ գործողությունները ևս իրականացնում է հայոց բանակը։ Այսինքն՝ իրականացնում է ոչ միայն սեփական հայրենիքի պաշտպանություն, այլև այս պահի ամենախոշոր հակաահաբեկչական գործողությունն աշխարհում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան