ԿԽՄԿ-ն դիմել է կողմերին՝ զոհված զինծառայողների աճյունները մարտադաշտից դուրս բերելու համար․ Ամատունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայ–ադրբեջանական նոր պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինուժը թիրախավորում է ոչ միայն հայկական բանակի դիրքերը և ենթակառուցվածքները, այլև քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտները։ Արդեն իսկ հայտնի են դեպքեր, երբ այս թիրախավորումների հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս թեմայի շուրջ Factor TV-ն զրուցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

– Տիկի՛ն Ամատունի, հայտնի է քաղաքացիական բնակիչների շրջանում զոհերի, ենթակառուցվածքների թիրախավորումների մասին։ Կարո՞ղ է լինել դեպք, երբ արդարացված լինի քաղաքացիական անձի՝ ոչ կոմբատանտի կորուստը։

– Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտեցումն այն է, որ ամեն գնով կողմերը, որ ներգրավված են ռազմական գործողություններում, պետք է անեն ամեն հնարավորը, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեն, որ քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կյանքերը, ինչպես նաև կարևոր ենթակոռուցվածքները, որ անհրաժեշտ են մարդկանց կյանքի համար, պահպանվեն և պաշտպանվեն։ Սա է մեր մոտեցումը։

– Բայց ձեզ հաճախ մեղադրում են, որ չեզոքություն եք պահպանում։ Ի՞նչն է պատճառը, ինչո՞վ է սա պայմանավորված։

– Մեր կազմակերպությունը բացառապես մարդասիրական է, և չգիտեմ՝ որքանով կարելի է դրանում մեղադրել կազմակերպությանը, քանի որ ամբողջ աշխարհում գտնվելով հիմնականում թեժ կետերում, որտեղ կոնֆլիկտային իրավիճակ է, որտեղ շատ դժվար է ընդհանրապես գործել որևէ կազմակերպության կամ որևէ կողմի, մարդասիրությունը որպես գաղափար, ինչպես նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը կարևորագույն խնդիրներից է։

Նման իրավիճակներում շատ կարևոր է կազմակերպության չեզոքությունը, որովհետև այն թույլ է տալիս, անկախ բոլոր քաղաքական հանգամանքներից (ի դեպ, մեր կազմակերպությունը նաև ոչ քաղաքական է), մնալ և աշխատել տեղում, լինել առաջիններից, ով հասնում է այս իրավիճակում աշխատելու, և գրեթե վերջինը, որ դուրս է գալիս այնտեղից, երբ, երևի թե, ընդհանրապես անհնար է աշխատելը։ Սա կարողանում ենք անել հենց մեր չեզոքության հաշվին։

– Պատերազմի ընթացքում կան նաև զինծառայողների կորուստներ, և բազմաթիվ զինծառայողների մարմիններ, որոնք հակառակ կողմում են։ Կարմիր խաչն ի՞նչ կարող է ձեռնարկել այս տեսանկյունից։

– Մեր կազմակերպությունը, որպես չեզոք մարդասիրական միջնորդ, առաջին իսկ օրերից դիմել է կողմերին՝ հիմնականում նաև երկխոսության տեսքով, ինչպես նաև մենք հայտնել ենք այդ մասին հրապարակայնորեն, որ մենք պատրաստ ենք և պատրաստակամ ենք կատարելու միջնորդի մեր դերը և աջակցելու կողմերին՝ զոհված զինվորականների աճյունները դուրս հանելու, դուրս բերելու մարտադաշտից և աջակցելու, որ դրանք վերադարձվեն ընտանիքներին։ Մենք պատրաստակամ ենք, բայց մեր այս դերը կարող է գործարկվել կողմերի համաձայնությամբ։ Մենք հայտնել ենք դա և պատրաստ ենք դա անելու։

– Ձեզ արդյո՞ք հայտնի են դեպքեր գերիների մասին։

– Մենք հետևում ենք բոլոր տեսակի հրապարակումներին, նաև կողմերի հետ կապի մեջ ենք նման հարցերով։ Եվ այս պահին կարող եմ միայն ասել, որ հետևում ենք տեղեկատվությանը, որ շրջանառվում է այս թեմաների շուրջ։ Որևէ այլ հաստատում չենք կարող անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան