Լևոն Ալթունյանը՝ մինչև 15 տարեկան աղջիկների վերաբերյալ սկանդալային հայտարարության և առողջապահական ծառայությունների գների մասին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, Կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողները հետաքրքրվեցին՝ թե երբ կհրապարակվեն աղմկահարույց հայտարարության վիճակագրությունը, թե Հայաստանում ամեն չորրորդ աղջիկ մինչև 15 տարեկանն ունենում է առաջին սեռական փորձը:

Նշենք, որ նախարարը նմանատիպ հայտարարություն արել էր «Ազատության» ուղիղ եթերում, որից հետո, սակայն, նախարարությունից մեկնաբանել էին, թե նախարարը թվերը խառնել է. «Այդ վիճակագրությունը հրապարակվել է: Մեր լրատվական ծառայությունն արդեն պարզաբանել է, որ խոսքը գնում էր տարիներ առաջ արված հարցմանը, որը ցույց էր տվել, որ 25 տոկոս տղաները և մեկ տոկոս աղջիկներն սեռական առաջին փորձն ունենում են մին 15 տարեկանը: Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք էր եղել և տղաների փոխարեն հնչել էր աղջիկներ»,- պարզաբանեց նախարարը:

Լրագրողները հետաքրքրվեցին, ըստ նախարարի, որքան գումար պետք է ծախսի քաղաքացին Նոր տարին նշելու համար: «Դժվարանում եմ ասել, ես չեմ զբաղվում առևտրով»-պատասխանեց նախարարը:

Հարցին, թե գնաճն արդյոք կառավարման անարդյունավետ լինելու հետևանք չէ, նախարարն ասաց. «Կարող եմ խոսել առողջապահական ոլորտի գների մասին, որտեղ գների իջեցման նախանշան կա, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մենք ձեռնարկել ենք կենտրոնացված գների նախագիծ, որով նախատեսվում է պետական պատվերով ձեռք բերվող դեղերի 20-ից 25 տոկոսի իջեցում: Դա նշանակում է, որ այդ քանակով ավել դեղ ձեռք կբերվի կամ ավել կսպասարկվեն»:

Լրագրողներից մեկն հարցրեց, թե առողջապահական ոլորտի կադրային կրճատումները որքանով են նպաստում աղքատության ցուցանիշի կրճատմանը: «Առողջապահական ոլորտի մասով աղքատության ցուցանիշ չի հաշվարկվում, այդպիսի ստատիստիկա ուղղակի չի վարվում»,- ասաց նախարարը: