««Բարի գալուստի» «բարի»-ն ավելորդ է». մաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում։ Մոտ 7 տարի առաջ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն Իրան պաշտոնական այց է կատարել, նրանց դիմավորել են հայերեն «Բարի գալուստ» պաստառով։ Գրիգորիչն առանց ավելորդ համեստության դիտողություն է արել․ ««Բարի»-ն ավելորդ է»։ Երեկ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է նման պատմություն, նա խորհրդավոր ժպտաց ու ասաց․ «Դա շատ վաղուց էր, Պարսկաստանում, անցած-գնացած պատմություն է»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: