Փաշիկ Ալավերդյան. Եթե մասնակցեինք մեծահասակների աշխարհի առաջնությանը, առնվազն 10 մեդալ կնվաճեինք, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցաշրջան 2017-ում ընդհանուր առմամբ ձեռք է բերել 80 մեդալ, որից 36-ը՝ ոսկե, 21-ը՝ արծաթե եւ 23-ը՝ բրոնզե:

ՀԾՖ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփելով մրցաշրջան 2017-ը՝ ասաց.

«Մենք այս տարի չկարողացանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե հանդես գայինք, կունենայինք առնվազն եւս 10 մեդալ, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե: Նկատի ունեմ Սիմոն Մարտիրոսյանին: Անահայմում մինչեւ 105 կգ քաշային կարգում հաղթած ծանրորդը երկամարտում ցույց տվեց 404 կգ, մինչդեռ, Սիմոնը մոտ մեկուկես ամիս առաջ Ալբանիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է 433 կգ արդյունքով: Այնպես որ, ոչ միայն մեծահասակների աշխարհի վերջին առաջնությունը, այլեւ 2017 թվականն ամբողջովին Մարտիրոսյանի համար լինելու էր  ռեկորդային տարի: Սիմոնն այս մրցաշրջանում չորս խոշոր մեկնարկ է ունեցել ու բոլորում էլ բարձրացել է պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին՝ Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների, Եվրոպայի երիտասարդների առաջնություններ եւ համաշխարհային ուսանողական խաղեր: Անահայմը Սիմոն Մարտիրոսյանի համար հինգերորդ չեմպիոնական մեկնարկն էր լինելու, որը յուրատեսակ ռեկորդ կդառնար հայկական ծանրամարտի պատմության մեջ», – ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ազգային հավաքականի մարզիչը հատուկ ընդգծեց նաեւ, որ 2017 թվականի մեդալների առյուծի բաժինը նվաճել են երիտասարդներն ու պատանիները եւ այդտեղ իրենց լուրջ չափաբաժինն ունեն նաեւ աղջիկները.

«Իմ գլխավորած տղամարդկանց ազգային հավաքականում բոլորը, բացի Ռուբեն Ալեքսանյանից, 20-23 տարեկան են: Դա ուրախալի է, որովհետեւ նրանք են մեր վաղվա օրը, հաջորդ օլիմպիական խաղերի մասնակիցները:

Ցավն այն է, որ այս տարի մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցել չթույլատրելը մեզ մեկ տարով հետ է գցում: Հաջորդ աշխարհի առաջնությունը, որն արդեն վարկանիշային է, կայանալու է եկող աշնանը: Իսկ մեկ տարվա դադարից հետո մասնակցել աշխարհի առաջնությանը եւ այնպիսի արդյունք ցույց տալ, որը կգոհացնի մեզ եւ մարզիկին, շատ դժվար է: Ծանրորդը պետք է տարեկան առնվազն երկու-երեք մրցման մասնակցի, իր մարզավիճակի գագաթին գտնվելու համար: Եկող տարվա Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մարտի վերջից ապրիլի սկիզբ: Մեր նկատմամբ կիրառված վեցամսյա պատժամիջոցի ժամկետն ավարտվելու է ապրիլի 19-ին: Դա նշանակում է, որ մենք չենք հասցնի մասնակցել ու բավականին մեդալներ կարող ենք կորցնել: Սակայն ՀԱՕԿ-ի հետ աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ 10-15 օրը մեզ չխանգարի: Հուսով եմ, որ կստացվի», – ասաց Փաշիկ Ալավերդյանը: