Մակրոնն Էրդողանից բացատրություններ կպահանջի ԼՂ-ում իսլամիստների հարցով․ նա ՆԱՏՕ-ին կոչ է արել հետևել Անկարայի գործողություններին

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ Ղազիանթեփից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված է, և Ռուսաստանը նույնպես տիրապետում է այդ տեղեկատվությանը։

Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապերի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ Ղարաբաղի հարցով և միասին խաղաղ նախաձեռնություններ են պատրաստում։

«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս են բերվել Հալեպի շրջանից, Ղազիանթեփից տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի։ Դա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են ու հետաքննված, բոլորն էլ ունեն կապեր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Սա ես քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը ևս հաստատեց, որ Ռուսաստանը տիրապետում է այդ տվյալներին»,- ասել է Մակրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Le Monde-ի փոխանցմամբ էլ՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է զանգահարել Թուրքիայի նախագահ Էրդողանին և բացատրություններ պահանջել իսլամիստների հարցով։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի պահվածքը անընդունելի է։

«Այդ վարքագիծը անարժան է ՆԱՏՕ-ի անդամ պետության համար, մենք այդ գործողություններն անընդունելի ենք համարում։ Այս իրավիճակում կարմիր գիծն արդեն հատվել է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև հավելել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները մի շարք նախաձեռնություններ են  պատրաստում և սերտ աշխատանքային շփման մեջ են։

Էմմա Չոբանյան