Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն
01.10.2020 | 22:57Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նա իր խորը մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղված Ֆրանսայի նախագահի ջանքերը: