Եվրոպական արժեքները անհամատեղելի են քաղաքական մոտիվներով մարդկանց հետապնդման հետ. իրավապաշտպան կազմակերպությունները՝ Անդրիաս Ղուկասյանի գործի առնչությամբ

Լուրեր

02.02.2026 | 19:42
Գեներալ Անիլ Չաուհանը մասնակցել է ՀՀ ռազմական ակադեմիայում ՏՏ լաբորատորիայի բացմանը
02.02.2026 | 19:28
Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ
02.02.2026 | 19:13
Արման Ավանեսյանը՝ 6-րդ տեղում. IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները
02.02.2026 | 18:58
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
02.02.2026 | 18:43
ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը լքել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով
02.02.2026 | 18:29
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր, կարևորել Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ մասի տրամադրումը
02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
02.02.2026 | 18:09
«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ
02.02.2026 | 18:02
Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 18:00
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի կմեկնեն // Քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 17:52
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարի հետ
02.02.2026 | 17:43
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 17:32
Իսրայելը բացել է Գազա-Եգիպտոս սահմանի «Ռաֆահ» անցակետը․ մարդիկ կարող են միայն ոտքով հատել այն
02.02.2026 | 17:24
Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը երկու «Գրեմմիի» է արժանացել
Բոլորը

Իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ Անդրիաս Ղուկասյանի գործի կապակցությամբ:

«Եվրոպական Միության հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը հանրության շրջանում հավանության և ոգևորության ալիք բարձրացրեց, ինչը Հայաստանի Հանրապետության համար շատ հազվադեպ և հատկանշական երևույթ է։

Քաղաքացիական հասարակության սպասումները այս փաստաթղթից առաջին հերթին արտացոլում են երկրի քաղաքացիների ձգտումը վայելել Եվրոպայի ազատ ժողովուրդներին հասու քաղաքացիական ազատությունները, իրավահավասարությունը, թափանցիկ և հաշվետու կառավարումը, և մենք չենք կարող սահմանափակվել համագործակցության զուտ տնտեսական կամ աշխարհաքաղաքական հարցերով։ Առաջնայնությունների հակառակ դասավորումը կնշանակեր խորապես հիասթափեցնել մեր հանրությանը, հատկապես՝ դրա ամենա ակտիվ, գործունյա մասը, ինչը պատմական հետևանքներ ունեցող սխալ կլիներ։

Մեր պատկերացմամբ եվրոպական արժեքները անհամատեղելի են քաղաքական մոտիվներով մարդկանց հետապնդման, կանխորոշված դատավճռով դատավարությունների, պետական մակարդակով հրահրված զրպարտության ու ճնշումների ալիքին, ինչը, ցավոք, Հայաստանում դարձել է նորմա, իշխանության վարվելաձևի առօրյա դրսևորում։ Քաղբանտարկյալների առկայությունը, որոնց թվին և պատկանում է նաև Անդրիաս Ղուկասյանը, և քաղաքական պատճառներով հալածանքների քողարկման նպատակով իշխանությունը դիմում է անցյալ դարի պատմության ամենամութ էջերին հատուկ հնարքների և զեղծարարությունների։ Դա ողջ խայտառակ ակնհայտությամբ երևում է Անդրիաս Ղուկասյանի գործում։

Սկսած նախնական փուլից,  բացահայտ կեղծվում են փաստերը, մեղադրական վարկածը հերքող նյութերը բացառվում են, բոլոր տեսակի պրոցեդուրալ օրինական պահանջները մերժվում են, փաստագրված հոգեկան խանգարումներով և դատվածություններով անձինք ներգրավվում են որպես մեղադրանքի հիմնական վկաներ, ոստիկանության աշխատակիցները բանականությանը և փաստերին անհամապատասխան ցուցմունքներ են տալիս, պաշտապանների ազատ գործունեությունը խոչընդոտվում է ՝ սա քաղաքական հալածանք իրականացնելու և միաժամանակ դրա բնույթը կոծկելու հայտնի միջոցներ են, որոնց հետագա կիրառումը վարկաբեկում է Հայաստանում եվրոպական համագործակցության, եվրոպական արժեքների գրավչությունը։

Սա հենց այն դեպքերից է, երբ Հայաստանի քաղաքացին իր վրա պիտի զգա Եվրամիության հետ համագործակցության պայմանագրի հետ կապված դրական փոփոխությունները, համեմատ բռնատիրական, կամ, այսպես կոչված «հիբրիդ» վարչակարգերի պարտադրած կանոնների։

Թվարկված փաստերը և հանգամանքները անհրաժեշտ են դարձնում իրականացնել դրանցից բխող գործնական քայլեր, ուստի պահանջում ենք անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի քրեական հետապնդումը և դիմում ենք Ձեզ Մարդու Իրավունքներին առնչվող այս հարցում ազդեցություն գործադրելու կոչով։ Դա անշուշտ Հայաստանի քաղաքացիների համար դրական և հուսադրող ազդակ կհանդիսանա Եվրոպական համագործակցության ընկալման հարցում։

Լևոն Բարսեղյան, «ԱՍՊԱՐԵԶ» լրագրողների հասարակական կազմակերպություն

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան Կոմիտե

Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն

Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Արթուր Սաքունց , Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Վարդան Հարությունյան, Իրավունքի և Ազատաության կենտրոն ՀԿ»