Վարդենիսում մարդիկ ասում են՝ մի սանտիմետր չենք գնալու, թող չվախեցնեն իրենց կրակոցներով․ Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 18:00
ՌԴ Ամուրի մարզում Տու-95 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհեր կան
29.09.2026 | 17:53
Լիխաչովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից և ռուսական առաջարկներից
29.09.2026 | 17:45
45-ամյա Ֆերնանդո Ալոնսոն նոր պայմանագիր է կնքել «Ասթոն Մարտինի» հետ
29.09.2026 | 17:36
ՌԴ-ն արգելել է Հայաստան, Ադրբեջան և մի շարք այլ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ դուրս բերել
29.09.2026 | 17:23
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող մի շարք ընկերություններում
29.09.2026 | 17:10
Բրազիլիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Ավստրալիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 17:00
«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի վերաբերյալ հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացվեն
29.09.2026 | 16:48
Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է
29.09.2026 | 16:39
Էստոնիան ՌԴ-ին մեղադրել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքի հրկիզման մեջ
Բոլորը

Հայ-ադրբեջանական պատերազմն այս անգամ մղվում է ոչ միայն Արցախում, այլև ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության սահմանի՝ Գեղարքունիքի բնակչության ուղղությամբ։ Այս օրերին Վարդենիսում է եղել նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա հետ Factor TV-ն զրուցել է Վարդենիսի իրավիճակի մասին։

– Նախ՝ Վարդենիսին անդրադառնանք։ Դուք այնտեղ օրեր եք անցկացրել, եղել եք նաև հարակից բնակավայրերում։ Ի՞նչ տրամադրություն է այնտեղ։

– Ի ուրախություն ինձ՝ Վարդենիսում խուճապային, վախի, այդպիսի դրամադրություններ ես որևէ տեղ չարձանագրեցի։ Ու երբ հարցնում էի մարդկանց՝ ո՞նց եք, ի՞նչ նորություն, ինչի՞ց եք անհանգստացած, մարդիկ ասում էին՝ մենք դուխով ենք, ամեն ինչ նորմալ է, մեր բնակավայրում ենք, մի սանտիմետր չեն գնալու էստեղից, թող մեզ չվախեցնեն կրակոցներով։

Այսինքն՝ մարդիկ մի տեսակ, կարծես, սովոր լինեն այս իրավիճակին, որովհետև թերևս շատ չի անցել 90-ականների պատերազմից։ Մենք տարիներով այդ պատերազմը տեսանք, լսեցինք արկերի պայթյունները, լսեցինք հարձակման ձայները։ Մեզ համար սովորական էր դարձել, որ փողոցում պետք է տանկեր տեսնենք, անընդհատ պիտի տանկերը ելումուտ անեն։ Հիմա մի փոքր այդ իրավիճակն է հիշեցնում, առանց տանկերի։

– Մեծ սերունդը, ինչպես ասացիք, սովոր է պատերազմին, իսկ երիտասարդները, դպրոցականները, երեխաները չե՞ն վախենում այդ իրավիճակից։

– Դպրոցականների մեջ էլ շատերին տեսա, որ դուրս էին գալիս, քաղաքում քայլում էին և ասում էին՝ չենք վախենում։ Բայց ավելի փոքր երեխաներին, անկեղծ ասած, ինքս խորհուրդ տվեցի, նույնիսկ խնդրեցի, որ ծնողները դուրս բերեն, գոնե մինչև 10-12 տարեկան երեխաներին։ Որովհետև իրենց հիշողության մեջ հաստատ այդ վատ ասոցիացիաները կմնան։ Ինչո՞ւ եմ այսպես ասում։ Որովհետև ես էլ էի մոտավորապես այդ տարիքին, և մինչև հիմա ես հիշում եմ այդ ձայները, հիշում եմ մեր գոռոցները, մեր վախերը։ Այսինքն՝ իրենց տարիքում շատ ավելի տպավորիչ է լինում։ Ու դրա համար ես խնդրեցի շատ ծնողների։ Բայց, կարծես, ինձ այդքան էլ չլսեցին ու հիմնականում շարունակում են մնալ իրենց բնակավայրերում։

Բոլորն արդեն իրենց համար թաքստոցներ են սարքել նկուղներում, նույնիսկ կահավորել են համապատասխան տեխնիկայով և ամեն ինչով, որպեսզի նաև զբաղմունք ունենան։ Ու այդպես անցկացնում են իրենց գիշերները, որ խաղաղ լինեն, ու որպեսզի միաժամանակ կարողանան զինվորներին ապացուցել, որ իրենք թիկունքում են, և թշնամուն, որ իրենք չեն զիջել իրենց հողերը։

– Հակառակորդն անօդաչուներով հարձակումներ գործեց, հրետանիով հարվածներ հասցրեց Վարդենիսին ու գյուղերին։ Ի՞նչ վնասներ կան այնտեղ։

– Վնասներ շատ կան։ Մարդկանց որոշ տներ կան, որ հաստատ վերանորոգման կարիք կունենան, նույնիսկ որոշ դեպքերում՝ հիմնանորոգման։ Ուղղակի ես կարծում եմ, որ Աստված մի քիչ գթացել է մեզ, և արկերի հիմնական մասն ընկել է դաշտերում և այդքան վնաս չի հասցրել։ Իհարկե՝ մարդիկ կան, որոնց բնակարանի հենց բակում էր ընկել, կար, որ իրենց դարպասների մոտ էր ընկել։ Այսինքն՝ ինչ-որ աստվածային բան, այնուամենայնիվ, պահում է քաղաքացիներին կամ գյուղացիներին, թեպետ չխուսափեցինք մեկ զոհից։ Բայց հիմնականում դեռ դիմակայում ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան