ՀՀ-ում Tik Tok-ը արգելափակվե՞լ է․ պատճառներն ու վտանգները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
Բոլորը

Երեկվանից Հայաստանի տարածքում արգելափակվել է Tik Tok հավելվածը, որի վտանգավորության մասին խոսվում էր նույնիսկ մինչ պատերազմական իրավիճակը։

Tik Tok-ի արգելափակման վերաբերյալ պաշտոնապես որևէ հայտարարություն չի արվել։ Factor TV-ն փորձեց ճշտել ԱԱԾ-ից։ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ Tik Tok-ի հետ կապված որևէ մեկնաբանություն չեն տալիս, այդ թվում այն մասին՝ արդյո՞ք հավելվածն արգելափակելու հարց կա օրակարգում։

Ամեն դեպքում, հարյուրավոր օգտատերեր ֆեյսբուքյան գրառումներով ահազանգում են՝ հավելված մուտք գործել չեն կարող։

Ծրագրավորող, մեդիագրագիտության փորձագետ Սամվել Հայրապետյանը տեղեկացնում է․ «Անջատվել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունները և ֆեյք վիդեոների տարածումը կասեցնելու նպատակով։ Ում մոտ դեռ աշխատում է, շուտով կփակվի։ Բայց, ամեն դեպքում, պետք չի սպասել փակվելուն, ուղղակի հասկացեք, որ պետք չի մտնել «Տիկ-տոկ» մի պարզ պատճառով՝ Ադրբեջանը սարքած վիդեոներ է տարածում»։

Ինչո՞վ և ինչո՞ւ էր վտանգավոր Tik Tok-ը։ Օրինակներից մեկը ներկայացնում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր խորհրդի անդամ Գարեգին Միսկարյանը․ «Տիկ-տոկի ինչ-որ խելացի (թող ներեն ինձ եզները) տեսանյութ է նկարել, որ իբր սև Լադա մեքենայով ինչ-որ մեկը պտտվում է Երևանում և սնունդ է հավաքում զինվորներին ուղարկելու անվան տակ ու դեղ է լցնում մեջը։ Մի տարածեք էդ տեսանյութը, չկա նման բան»։

Նա նաև տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը կարող է տրամադրել տեսանյութը։

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ևս այդ մասին գրառում էր կատարել․ «Էն սև լադա, թունավոր սնունդ բան սուտ ա, էդքան մի տարածեք, պատկան մարմինները 24/7 վերահսկում են թշնամու կողմից դաժէ էն ամենահիմար ու ամենախնդալու սցենարները»։

Tik Tok-ի վտանգավորության մասին 2 օր առաջ ճեպազրույցի ժամանակ խոսեց նաև ՄԻՊ Արման Թաթոյանը՝ երեխաներին ու ծնողներին կոչ անելով չօգտվել տվյալ սոցիալական ցանցից: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն այդ հավելվածում ահռելի ծավալի էթնիկ ատելության խոսք է գեներացնում հայերի նկատմամբ, ինչը միտում ունի վախի և տագնապի զգացում առաջացնել:

Հիշեցնենք՝ Tik Tok-ը չինական սոցիալական ցանց է, որտեղ 15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակներ կարելի է տեղադրել։ Ցանցի հիմնական օգտատերերը 10-ից 18 տարեկաններն են։

Ի դեպ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրից մինչև հիմա Tik Tok-ը միակ արգելափակված սոցիալական կայքն է Հայաստանում, այն էլ՝ ադրբեջանական ապատեղեկատվությունը կանխելու համար։ Մյուս բոլոր հարթակներն ու կայքերը բաց են և հասանելի։ Մինչդեռ պատերազմի առաջին օրից Ադրբեջանում արգելափակվեցին բոլոր սոցիալական հարթակները՝ բացի Twitter-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան