Մոսկվան առաջարկել է Հայաստանին ռուս խաղաղապահների մուտք Արցախ, տարածքային փոփոխություն․ Հրանտ Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.02.2026 | 23:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.02.2026 | 23:43
250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ․ Փաշինյանը՝ հարվածային գործիքների դասերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:30
Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․Փաշինյանը՝ առաջիկա ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:24
Եկեղեցու ձևաչափով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով, ստուգում ենք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:13
Մենք ՌԴ-ի հետ չենք կռվելու, բայց միշտ գնալու ենք մեր շահերի հետևից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:04
Հեղաշրջման գործով Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի տնային կալանքը 4 ամսով երկարաձգվել է
10.02.2026 | 23:03
Պետք է լուծում գտնենք․ Փաշինյանը՝ ՀՀ տարածքում երկթագծերը նորոգելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:49
Եթե չլիներ խաղաղության միջավայրը, նա չէր վերադառնա․ Փաշինյանը՝ Վագիֆ Խաչատրյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:41
Աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն 99 տարի գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:27
Մեծ թվերի մասին խոսելով՝ Վենսը ցույց է տալիս ԱՄՆ մեծ քաղաքական կամքը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:13
Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
10.02.2026 | 21:58
ԱՄՆ-ը նախատեսում է Ադրբեջանին նոր նավակներ մատակարարել՝ տարածքային ջրերը պաշտպանելու համար
10.02.2026 | 21:45
ՀՀ-ն կարող է ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ դաշնակից դառնալ․ ԱՄՆ-ին ռեգիոնում հենակետեր են պետք, Իսրայելը խնդրահարույց է․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 21:36
2025 թվականին Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով. ՆԳ նախարար
10.02.2026 | 21:27
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ

– Երրորդ օրն է՝ Ադրբեջանն ագրեսիա է ծավալում ընդդեմ Արցախի և Հայաստանի՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղին չի համարել խոսել ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան վեհաժողովի մասին «Հայաստանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել ի վնաս իրենց ազգային շահերի»։ Կարելի՞ է ենթադրել, որ այդպիսի առաջարկ արվել է և ի՞նչ սահման է գծում Հայաստանի ղեկավարությունը։

– Սա, կարծում եմ, շատ կարևոր սահման է, որովհետև նախ՝ եթե հավաքվեն Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը, մենք գործ կունենանք ֆորմատի փոփոխության հետ, որովհետև այո՛, Ռուսաստանը համանախագահն է Մինսկի խմբի, բայց կարծես թե, այս պահի դրությամբ, որպեսզի նման հավաք կազմակերպվի, Մինսկի խմբի մյուս մասնակիցները չեն արձագանքելու, այսպիսով՝ կստեղծվի մի ուրիշ ֆորմատ, որտեղ ինչ-որ բան պետք է քննարկվի։ Հայաստանը Մինսկի խմբի ֆորմատը սպառված չի համարում։

Կարևոր է, թե ինչ է առաջարկվում հայկական կողմին։ Եվ այս պահի դրությամբ առաջարկի մեջ, ինչքան ես տեղյակ եմ, մտնում է ռուսական խաղաղապահների մուտքը Արցախ, հետո տարածքային փոփոխություններ և այլն։ Մի խոսքով, մեծ հաշվով՝ «Կազանյան» փաստաթուղթը։ Եվ մենք չենք տեսնում դրա անհրաժեշտությունը, և հայկական կողմը, այսինքն՝ Հայաստանի վարչապետը, ներկայացնելով Հայաստանին և Արցախին, ասում է, որ Հայաստանն իրեն պարտված չի համարում, որպեսզի նման իրավիճակում բանակցի։

Եվ երրորդ՝ եթե Ռուսաստանն ունի ինչ-որ բան առաջարկելու Հայաստանին, ապա, իմ կարծիքով, հայկական կողմն ուզում է ցույց տալ, որ ռուսական կողմը հաշվի կառնի դաշնակցային հարաբերությունները, այլ ոչ թե որպես չեզոք գործընկեր կբանակցի։ Որովհետև, որպես երրորդ կողմ, մենք ունենք բազմաթիվ պետություններ՝ Իրանը, Շվեյցարիան կուզենան մասնակցել, Էստոնիան էլ ասաց․․․ շարքը երկար կլինի։ Ռուսաստանը պետք է տվյալ պահին Հայաստանի շահերը հաշվի առնի, ոչ թե որպես չեզոք կողմ հանդես գա։ Ինձ թվում է՝ այդ երեք ուղերձը կա, ես ամբողջությամբ չեմ տիրապետում։

– Այսինքն՝ Դուք պնդում եք, որ Արցախում խաղաղապահներ տեղակայելու հարցն այս պահին ռուսական կողմից առաջարկվե՞լ է Հայաստանին։

– Ինչքան ես գիտեմ՝ այո։ Իհարկե՝ խաղաղապահները կարող են տարբեր մանդատ ստանալ։ Խաղաղապահները կարող են ստանալ մանդատ Ռուսաստանի կողմից, ՀԱՊԿ-ի կողմից, ՄԱԿ-ի կողմից և այլն, բայց կարևորն այն է, թե ով է այդտեղ կանգնելու և, մեծ հաշվով, երևի թե Ռուսաստանի զորքի մասին է խոսքը, բայց պետք է հաշվի առնենք, որ խաղաղապահները որտեղ եղել են, հիմնականում չեն կատարել այն խնդիրը, որ իրենց վրա դրված էր։ Խոսք է գնում համարյա թե բոլոր հակամարտությունների մասին, սկսած՝ Հարավսլավիայից վերջացրած Վրաստանով, և այդ խաղաղապահները խնդիրը չեն լուծում։ Այսպիսով՝ դա մեզ պետք չէ։ Պե՞տք է դա Ադրբեջանին, Ադրբեջանին էլ դա պետք չէ։ Եթե Ադրբեջանը կարողանա Ռուսաստանի, Մինսկի խմբի միջոցով, ռազմական ճնշումով հասնել նրան, որ խաղաղապահներ տեղակայվեց, Ադրբեջանին հանձնվեց որոշ տարածքներ, իհարկե՝ Ադրբեջանի համար դա բարենպաստ կլինի, եթե պայմանավորված չլինի Արցախի անկախության կամ Հայաստանին միացման կարգավիճակով։ Այս պահի դրությամբ, հայկական կողմից վստահությունն Ադրբեջանի նկատմամբ այնքան ցածր մակարդակի վրա է, որ նույնիսկ անկախության ճանաչումը կամ Արցախի և Հայաստանի միավորումը չի կարող բերել նրան, որ տարածքները հանձնվեն, որովհետև այդ տարածքներն առաջին հերթին անվտանգային գոտի են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան