Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է Ադրբեջան մեկնելու, մարտերին մասնակցելու և վարձատրության չափի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

BBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, որը պատմել է, որ հավաքագրվել է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկի կողմից  և հիմա Ադրբեջանում է։

Նա նշել է, որ իրեն ռազմական օբյեկտների պահպանության աշխատանք է առաջարկվել, այլ ոչ թե մարտական գործողություններին մասնակցության, իսկ վարձատրության չափը՝ ամսական 2 հազար դոլար։ Սիրիացին պատմել է, որ Ադրբեջան է հասել Թուրքիայի տարածքով։

Վարձկանը նշել է նաև, որ չնայած նախնական պայմանավորվածությանը՝ ինքն ու այլ վարձկաններ Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերում են ներգրավվել։ Ասել է՝ 10 սիրիացի զոհի մարմին է տեսել։

Սիրիայի հյուսիսում BBC-ի աղբյուրները պատմել են, որ արդեն մի քանի ընտանիքներ Ադրբեջանում իրենց հարազատների մահվան մասին լուրեր են ստացել։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կտրականապես հերքում են սիրիացի վարձկանների հավաքագրելու և Ղարաբաղ ուղարկելու մասին տեղեկությունները։