Ինչու ռուսական 102-րդ ռազմաբազան չի միջամտում, երբ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինուժն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել: Զուգահեռաբար, հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում: Մասնավորապես, թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Երեկ թշնամու ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվել, իսկ կրակոցից մեկ քաղաքացիական անձ է զոհվել:

Պաշտոնական Երևանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ռազմական գործողություններն իրականացնում է Թուրքիայի աջակցությամբ՝ ընդլայնելով ռազմական գործողությունների գոտին: Այսօր ՀՀ ԱԳՆ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է Հայաստանի տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով Վարդենիսի շրջանում մարտական խնդիրները կատարող հայկական ԶՈւ-ի ՍՈւ-25 գրոհիչը:

Վարդենիսի տարածաշրջանի հրետակոծությունը վկայում է այն մասին, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ վտանգվում է քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Այս համատեքստում, երբ ռազմական գործողություններն Արցախին զուգահեռ իրականացվում են նաև Հայաստանի տարածքում, վերլուծաբանները հարց են բարձրացնում՝ ե՞րբ է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան միջամտելու ռազմական գործողություններին:

Հիշեցնենք՝ 1995 թվականին ստորագրված և 2010 թվականին կատարված փոփոխություններով պայմանագրի երրորդ հոդվածով նախատեսվում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է ՀՀ անվտանգությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ առայժմ հայկական զինուժը չի զգում ռուսական 102-րդ ռազմակայանի ներուժի օգտագործման կարիքը։

Քաղաքագետ Արա Պապյանը Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից խելամիտ քայլ է համարում այն, որ այս շրջանում հայտարարում են՝ ռուսական 102-րդ ռազմակայանի ներուժի օգտագործման կարիքը չկա: Ըստ նրա՝ ռուսական կողմը մտադրություն ունի Արցախում ռազմաբազա տեղակայել ու մոնոպոլիզացնել ղարաբաղյան կոնֆլիկտը:

Արա Պապյանը տարակուսելի է համարում նաև այն, որ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը դեռևս չի դատապարտել ագրեսոր Բաքվի գործողությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ: Նա նշում է՝ եթե ռազմական օգնության համար Հայաստանը պետք է դիմի դաշնակիցներին, ապա բարոյական աջակցության համար դաշնակից պետությունները չպետք է սպասեն դիմումների:

«Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ եթե ռուսական 102-րդ ռազմաբազան ինչ-որ գործողություններ պետք է անի, դա չի կարող լինել առանց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ որոշման:

Գագիկ Հարությունյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների բարդություններն այսօր ինչ-որ չափով թույլ չեն տալիս, որ Ռուսաստանն օպերատիվ արձագանքի ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում հիշարժան է այն, որ ՀԱՊԿ-ը, որտեղ գերիշխող դիրք ունի Ռուաստանը, երբևէ ադրբեջանական հարձակումները դատապարտող հայտարարություն չի արել, այլ մշտապես դիմել է երկու կողմերին՝ զսպվածության կոչով։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով էլ՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան պաշտպանության հստակ տարածքներ ունի: Կարեն Վրթանեսյանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ թուրքական զինուժն իր օդային տարածքից է անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում հայկական զինուժի շարժը և տեղեկությունները փոխանցում Ադրբեջանին: Այս իրավիճակում ռազմաբազան չի կարող որևէ գործողություն իրականացնել:

Պաշտոնական Երևանը դեռ հստակ չի նշում՝ ի վերջո ռուսական ներուժն օգտագործելո՞ւ է, թե՞ ոչ, բայց փաստ է, որ մերձկրեմլյան շրջանակներից, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչներն ակնարկում են, որ Հայաստանը բանակցություններ սկսելու համար դիմի Ռուսաստանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան