Տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների պարգևատրումը

Լուրեր

10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը: Մրցույթն անցկացվում է  նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ  «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», Բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների համար: Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, նշել է, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող այս միջոցառումն այդ գնահատումն է. «Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից և քաղաքակրթական մեր տեսակին բնորոշ սերունդ: Հաճախ կրթությունը դիտարկվում է սոսկ իբրև գիտելիք, սակայն իրականության մեջ կրթված մարդ լինելու համար գիտելիքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Կրթված մարդն այն տեսակն է, որն ունի այժմեական գիտելիքներ, որոնք օգտագործում է բարձր նպատակների համար: Դա մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակական զարգացումն է աշխարհի խառնամբոխում և խռովահույզ այս ժամանակներում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ կրթության համակարգում արժեքային կարևոր դերակատարման համար:  Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժական հանրույթին՝ ամենօրյա անխոնջ աշխատանքի համար, որով ապահովվում է երկրի կայունությունը և քայլ առ քայլ զարգացումը:

Հանդիսավոր արարողության ավարտին ներկաներին օրհնության խոսք է հղել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշելով. «Մրցանակաբաշխությունը կոչված է վերարժևորելու մեր մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը նվիրված ուսուցիչների աշխատանքը, նաև՝ գնահատելու և քաջալերելու մեր ուսուցիչներին իրենց պատասխանատու և նվիրական առաքելության մեջ:

Աստվածաշնչյան Ժողովողն ասում է. «Մարդու իմաստությունը լոյս է տալիս նրա երեսին» (Ժող.  Ը 1): Սուրբգրային խոսքի շնորհընկալներն այսօր դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ հարստացած գիտելիքներով և հոգու իմաստությամբ, լույս եք տալիս ձեր սաներին, ձեր կողմից կրթվող ու դաստիարակվող սերունդներին, որպեսզի նրանք ևս լուսավորվեն, ճանաչեն կյանքի իմաստը, առաջնորդվեն հոգևոր արժեքներով և կարողանան հաղթահարել իրենց առջև բարձրացող խնդիրներն ու փորձությունները: Արագորեն զարգացող և փոփոխվող այսօրվա աշխարհում ուսումն ու կրթությունը, նկարագրի, անհատականության ձևավորումը առաջնահերթ են ազգի և պետության համար: Արդ, դուք՝ խոնարհ ու պարզ սպասավորներդ գիտության ու կրթության, ձեր մտային ու հոգևոր իմաստության լույսով ի զորու եք առողջ և զորավոր սերունդ պատրաստել, ովքեր պիտի շենացնեն մեր հայրենի երկիրն ու ազգային կյանքը, պիտի պահպանեն մեր սահմանները և պիտի պաշտպանեն մեր ժողովրդի իրավունքները: Մենք համոզված ենք, որ այս գիտակցությունը, այս տեսլականը ամեն օր ձեր աշխատանքում ներշնչում է ձեզ՝ հավելելով կորով ու նվիրում: 

Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Կրթության և գիտության նախարարությունը ջանում է արդիական դարձնել կրթությունը մեր երկրում, նաև՝ արժանի կերպով գնահատել մանկավարժների աշխատանքը: Ուրախ ենք, որ ամրանում է մեր Եկեղեցու և նախարարության համագործակցությունը՝ ի նպաստ մեր զավակների հոգևոր ճանաչողության, նրանց հոգում հավատքի սերմանման, որպեսզի ընթանան ճշմարիտ ուղիով, լինեն արժանավոր զավակները մեր երկրի ու ժողովրդի: Լինել երջանիկ ազգ՝ ծաղկուն պետությամբ և ազգային կյանքով. սա պիտի լինի նաև մեր կրթության նպատակը»:

Նշենք, որ  մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել են 133 մանկավարժ, որոնցից 98-ն անցել են եզրափակիչ փուլ: Լավագույն արդյունքների համար 28 մասնակիցներ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների և դրամական պարգևների: