Սամվել Ալեքսանյանը «քաշել» է գեներալ Սեյրանին, նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսի. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական ընդմիջումից հետո երեկ կրկին խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա իր բացակայությունը հիմնավորեց առողջական խնդիրներով ու արտերկրում բուժմամբ, բայց ասաց, որ «սենց գնա, երևի լավ կլինեմ»։ Սեյրան Սարոյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերից վերջին բացակայություններն էլ պայմանավորված են եղել երկրում չգտնվելու փաստով։ «Կորյունին սիրում ենք, լավ տղա ա, կմասնակցենք»,- ասաց գեներալը՝ ի պատասխան այն հարցի, թե լուրեր կան, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ բանակում ծառայած չլինելու պատճառով որոշել են բոյկոտել նրա նիստերը։

Մինչդեռ տեղեկություններ կան նաև, որ Սամվել Ալեքսանյանի փեսա Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստերը գեներալները բոյկոտելու այլ պատճառ էլ ունեն՝ Սարոյանի և Ալեքսանյանի հարաբերությունները թարսվել են։ Ալեքսանյանը «քաշել» է գեներալին և նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսին։

Ի դեպ, վերջին թանկացումների մասին խոսելով՝ Սարոյանը, նկատի ունենալով սուպերմարկետներ ունեցող օլիգարխներին, ասաց․ «Դե, որ ամոթ ունենան, չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, էլի, օլիգարխ չի, ով ուզում ա լինի, պետք չի էդքան ագահ լինել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: