Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ միջազգային թատերաբեմում ակտիվացել են Թուրքիան ու Ռուսաստանը․ DW-ի անդրադարձը

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ էսկալացիան, 1994 թվականին Բիշքեկում ստորագրված զինադադարից հետո առաջին անգամ, կրում է նման լայնածավալ բնույթ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Chatham House բրիտանական հետազոտական ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսն այս պահին Ադրբեջանում տիրող տրամադրությունները գնահատում է այսպես․ «Դիվանագիտությունը ձախողվել է։ Տեղին հարց է, թե ի՞նչ կարող է առաջարկել Բաքուն այսքան տարի տևած բանակցություններից հետո։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կարողացել է կոնսոլիդացնել Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողությունը, քանի դեռ խաղաղ գործընթացն անվերջ տևում է»։

«Հայաստանի ղեկավարությունը կջանա ցույց տալ Բաքվի իշխանություններին, որ նրանք ստիպված կլինեն վճարել շատ ավելի մեծ գին այս էսկալացիայի համար, որը կչափվի զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներով»,- այսպես է մեկնաբանում ՀՀ դիրքորոշումը Բրոերսը։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ այնքան զուսպ չի վերաբերվում զինված հակամարտությանը, որքան իր նախկինը՝ Սերժ Սարգսյանը։ Բրոերսի դիտարկմամբ՝ Երևանում դիտարկում են «ակտիվ զսպման» ռազմավարությունը։

Միևնույն ժամանակ, պարբերականը գրում է, որ Հարավային Կովկասում էսկալացիային հաջորդել է հակամարտության լուծման հարցում միջազգային գործոնի թուլացումը։

«Մինսկի գործընթացը զգալիորեն միաբևեռ աշխարհի արդյունք էր, որն առաջացել էր սառը պատերազմի ավարտից հետո»,- ասում է Լոուրենս Բրոերսը։

Այն ժամանակ թվում էր, թե հակամարտությունն «ինչ-որ մի կերպ կլուծվեր լիբերալ աշխարհակարգի շրջանակում, սակայն այժմ ԱՄՆ ինքնամեկուսացել է, իսկ միջազգային թատերաբեմում ակտիվացել են Թուրքիան ու Ռուսաստանը։