ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ անում է ամեն ինչ, որ կողմերը վերադառնան բանակցային սեղան․ ՌԴ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
Բոլորը

Բոլոր պաշտոնական մեկնաբանությունները տրվել են։ Ռուսաստանն ի սկզբանե կողմ է կոնֆլիկտի դեսկալացիային։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Հանրային խորհրդի նիստին ժամանած Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է լինելու Ռուսաստանի արձագանքը որպես ռազմավարական գործընկերոջ։

«Ռուսաստանն ի սկզբանե կողմ է կոնֆլիկտի դեսկալացիային։ Մեր դիրքորոշումը  հստակ է՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին»,- հավելեց նա։

Դեսպանը նշեց, որ ՌԴ-ն ավանդաբար իր առջև դրված խնդիրը տեսնում է նրանում, որ թույլ չտա էսկալացիա։

«Մեր սկզունքային դիրքորոշումն է, որ լինի խաղաղ որոշում։ Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անում է ամեն ինչ, որ ներկա իրավիճակը դադարեցվի և կողմերը կարողանան վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղ եղանակով որոշումներ ընդունելու համար։ Ռուսաստանը ակտիվ կապի մեջ է բոլոր կողմերի հետ։ Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, ակտիվ շփվում են երկրների ԱԳ նախարարները։ Ռուսական կողմը, բնականաբար, շփվում է նաև ադրբեջանական կողմի հետ, թուրքական կողմի հետ»,- ասաց դեսպանը։

Արդյո՞ք ՀԱՊԿ-ը պատրաստվում է քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով, որ կրակում են նաև Վարդենիսի ուղղությամբ։ Հարցին ի պատասխան՝ դեսպանը հիշեցրեց գլխավոր քարտուղարի հայտարարությունը․ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից արդեն եղել է հայտարարություն՝ կրկին հստակ ուղերձով այն մասին, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»։

Factor TV-ի հարցին էլ՝ արդյո՞ք ռուսական ռազմաբազան պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել, դեսպանը պատասխանեց․ «Դե՝ ինչ կարող եմ ասել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն բան, ինչն իրենից կախված է, որ իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում։