Տապալվել է Ադրբեջանի գլխավոր խնդիրը՝ ոչնչացնել Արցախի բանակը․ ամեն ինչ ի վնաս Բաքվի է․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.02.2026 | 17:08
Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ է չեղարկվել
10.02.2026 | 16:59
Ե՞րբ կհարկվի կրիպտոակտիվներից ստացվող եկամուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:51
Քննարկվել են Firebird-ի կողմից Հայաստանում ԱԲ գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր
10.02.2026 | 16:46
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլին
10.02.2026 | 16:40
Գաղտնի եք պահում, ասում եք՝ առանձին կասեմ՝ Վանաձորում ի՞նչ ա եղել․ Խաչատրյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:38
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունները շարունակվում են, բայց առջևում «երկար ճանապարհ» կա․ Լավրով
10.02.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
10.02.2026 | 16:24
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են TRIPP-ով էլեկտրաէներգիայի փոխադրման նախագիծը
10.02.2026 | 16:21
Փաստաբանը ԱԲ-ով հայցադիմում է պատրաստում, ուղարկում դատարան․ Վարդանյանը՝ դատարանների բեռնաթափման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:16
Միրոսլավ Կլոզեն պատմել է՝ ինչու է «Նյուրնբերգը» ձեռք բերել Ստյոպա Մկրտչյանին
10.02.2026 | 16:11
Այս տարի թոշակառուները ևս հայտարարագրելու են եկամուտները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 16:07
Վենսը մեկնեց Բաքու․ ԱՄՆ փոխնախագահը՝ գերիների հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:55
Մակրոնը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է ԵՄ-ի բաժանումը
10.02.2026 | 15:51
Տուգանվելու են համացանցում ատելության խոսք գրողները. Սրբուհի Գալյանը նոր նախագիծ է մշակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 15:46
0% հարկն անընդունելի է, կարող է բերել ստվերի էական աճի. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

– Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Կիզակետում են հարավային ու հյուսիսային շրջանները։ Ադրբեջանը հրետանու, հրանետի կիրառմամբ հարձակումներ է սկսել, որոնք հետ են մղվում։ Հարավում կասեցվել է տանկային գրոհը։ Սա պաշտոնական տեղեկատվություն է։ Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչն է դրդել Ալիևին բացահայտ հարձակման անցնել։

– Բանակցային գործընթացը հասավ մի այնպիսի կետի, որ ենթադրում էր՝ կա՛մ պետք է գործընթացը նոր փուլ մտներ, կա՛մ պետք է ձևաչափը փոխվեր, որովհետև այս ձևաչափն արդեն իր ողջ ռեսուրսները և ողջ կարողությունները սպառել է, և դա Ադրբեջանի տեսակետից հարմար իրավիճակ էր։ Իրականում դա սխալ տեսակետ է, բայց իրենց թվաց, որ նման իրավիճակում կարող են ձեռնարկել ռազմական գործողություններ և ռազմական ճանապարհով փորձել լուծել Արցախյան խնդիրը։

– Դուք նշեցիք, որ Ադրբեջանը սխալվել է իրեն հարմար իրավիճակի ընտրության հարցում։ Ինչո՞ւ եք նման եզրահանգման եկել։

– Եթե սպառվում է միջազգային իրավունքի որևէ ձևաչափ, ապա կողմերը պետք է գտնեն մեկ այլ ձևաչափ՝ խնդիրը խաղաղ կարգավորելու համար։ Այսօր, եթե ուշադիր էիք, Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որում ասված է՝ կոպիտ խախտվել է խաղաղ ճանապարհով վիճահարույց հարցերը կարգավորելու սկզբունքը։ Դա միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկն է և, ըստ էության, եթե ինչ-որ ձևաչափ արդեն իրեն սպառել էր, դա նշանակում է, որ կողմերը պետք է անցնեին մեկ այլ ձևաչափի, և ոչ թե ուժ գործադրելու միջոցով այլ կողմի պարտադրել այս կամ այն քաղաքական լուծումը։

– ՀՀ-ն պաշտոնապես հայտարարել է՝ 4000 սիրիացի զինյալներ կռվում են ադրբեջանական բանակի կազմում, ինչպես նաև՝ Թուրքիան իր ուժով մասնակցում է գործողություններին։ Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն, ըստ էության, ոչ թույլատրելի են համարել դրսի կամ արտաքին ուժերի մասնակցությանը կռիվներին։ Այս հանգամանքներն ինչպե՞ս են փոխում հակամարտության բնույթը, միջազգային այսպիսի արձագանքը կարո՞ղ է զսպել Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու մասով։

– Չեմ կարծում՝ այս պատերազմի ձևաչափը հետևյալն է՝ Ադրբեջանի Հանրապետությունն ընդդեմ Արցախի Հանրապետության։ ՀՀ-ն Արցախին աջակցում է քաղաքական, դիվանագիտական, հումանիտար ոլորտներով և ՀՀ-ն իր Զինուժը դեռ Ադրբեջանի դեմ չի կիրառել։ Այսինքն, այս պահի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ չի գտնվում Ադրբեջանի դեմ, պատերազմն ընթանում է Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև։ Թուրքիան փորձեց սահմանել իր համար կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն է՝ եթե Հայաստանը հիմա մտնի այս պատերազմի մեջ, ապա ինքն էլ իրավունք ունի մտնել այս պատերազմի մեջ։ Այստեղ Իրանն արձագանքեց, որ եթե Թուրքիան մտնի պատերազմի մեջ, ապա Իրանն էլ կմտնի պատերազմի մեջ։ Բնական է՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և եթե Թուրքիան մտնի պատերազմի մեջ, Ռուսաստանն էլ կմտնի պատերազմի մեջ, և սա ունի լուրջ հիմք՝ ապակայունացման համար, որն ունենալու է շատ ծանր հետևանքներ, առաջին հերթին՝ Թուրքիայի համար։

Թուրքիան Ադրբեջանին աջակցությունն իրականացնում է ոչ անմիջական եղանակով, այսինքն՝ այդ կամավորականներին Սիրիայից ուղղորդելը Ադրբեջան, դրանք կամավորականների գործողություններ են։ Հայաստանից կամավորականներ են գնում և մասնակցում, համալրում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքերը։ Այսինքն՝ այդ տեսակ միջամտությունը՝ աջակցել կամավորականներով, չի համարվում պետության զինուժի անմիջական միջամտություն, և նման եղանակով Թուրքիան փորձեց լրացնել Ադրբեջանի զինուժի որոշակի բացը։ Իհարկե, այդ գրոհայիններն ինչ-որ լուրջ դերակատարություն այս հակամարտությունում ունենալ չեն կարող, դա թեթև հետևակ է, որը կարող է լուծել կարևոր խնդիր ռազմադաշտում, բայց ոչ գլխավոր խնդիրները։ Այսօր երկու կանոնավոր բանակներ դասական պատերազմի կանոններով մարտնչում են իրար դեմ, և լիովին այլ պատերազմ է, քան կա Սիրիայում, Լիբիայում և այլն։

– Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Ադրբեջանը կփորձի գործողությունները տեղափոխել Տավուշի կամ Նախիջևանի սահմաններ։

– Դա Ադրբեջանի կարմիր գիծն է, որովհետև հիմք է Ռուսաստանի համար՝ միջամտելու ռազմական գործողություններին։ Չեմ կարծում՝ իրենք կձգտեն անցնել այդ կարմիր գիծը։ Իրենք փորձում են հիմա մնալ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի շրջանակում։ Մենք այս պահի դրությամբ արդեն կարող ենք արձանագրել, որ տապալվել է Ադրբեջանի գլխավոր խնդիրը՝ ոչնչացնել Արցախի բանակը, դա չհաջողվեց, քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս հասցնելով՝ իրենք նույնպես չլուծեցին այդ խնդիրը և, այս պահի դրությամբ, Ադրբեջանը փորձում է ելքեր փնտրել այս իրավիճակից, որովհետև ինքն իր ռազմական ռեսուրսների զգալի մասը օգտագործել է, արդյունքներին, ինչին կարող էր հասնել, հասել է, և մնացածը, ինչ հիմա կատարվում է, ամեն րոպե, ամեն ժամ ճակատամարտում ի վնաս Ադրբեջանի է։

Ադրբեջանն իր դիվանագիտական ուղիներով փորձում է հիմք, ալիք ստեղծել, որպեսզի Մինսկի ձևաչափը վերականգնվի, հրադադար լինի առանց նախապայմանների։ Հայաստանի քաղաքական իշխանությունները հիմա փորձում են դիմադրել այն արտաքին ճնշումներին, որոնք կան։ Ռուսաստանը պահանջում է, որ կողմերը հրադադար հաստատեն առանց նախապայմանների։ Հայաստանի նախապայմանն արդեն ուրվագծվեց՝ Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Հայաստանի տեսակետից այս պատերազմի քաղաքական նպատակն Արցախի անկախության ճանաչումն է՝ հրադադարը հնարավոր է այն վիճակով և այն պայմաններով, որ Ադրբեջանը կա՛մ պատրաստ լինի ճանաչել Արցախի Հանրապետությունը, կա՛մ դրան շատ մոտ լինի, կա՛մ բանակցային ձևաչափը դրա հնարավորությունը տա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան