ԼՂ-ում հակամարտության սրումը կապված չէ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու հետ․ Պեսկով

Լուրեր

05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կրեմլը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կապված է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հետ։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք ԼՂ հակամարտության սրման նպատակը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը չէ ՝ Բելառուսում առաջացած խնդիրներից ու Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, չենք դիտարկում նման տարբերակ»,- կարճ պատասխանել է Պեսկովը։

«Այս պահին մենք կոչ ենք անում բոլոր, նախ և առաջ՝ հակամարտության կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ռազմական գործողություններից ու ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման, որն առանց այն էլ գտնվում է ռազմական բախման փուլում»,- նշել է Պեսկովը։

Ավելի վաղ էլ, հիշեցնենք, ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու համար, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների միջոցով։

«Անհրաժեշտ է կիրառել բոլոր հնարավորությունները՝ ճգնաժամը հաղթահարելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմը, ինչպես նաև երկկողմ ձևաչափով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մոտ գործընկերներն են»,- գրել է Մեդվեդևը։