Էրդողանին խորհուրդ են տալիս հարձակվել Երևանի վրա՝ նոր Կովկաս կառուցելու համար․ Arab News

Լուրեր

05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող լարվածության ֆոնին Անկարան Բաքվին առաջարկել է իր դիվանագիտական ամբողջական աջակցությունը։ Եվ ոչ միայն․․․ Տարածաշրջանից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Ղարաբաղյան մարտերում ադրբեջանական կողմից մասնակցում են Սիրիայից մի քանի հարյուր վարձկան գրոհայիններ, որոնց Թուրքիան է տեղակայել Հարավային Կովկասում։ Այս մասին գրում է սաուդյան Arab News պարբերականը։

Ըստ հոդվածագրի՝ Սիրիայի, Լիբիայի ու Իրաքի գործերում հակասական միջամտությունից հետո Թուրքիայի ակտիվ մասնակցությունը Հարավային Կովկասի հակամարտությունում քննադատությունների տեղիք է տվել՝ այն իմաստով, թե որքան հեռու կարող է գնալ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը՝ իր տարածաշրջանային նկրտումներն ընդլայնելու համար։

Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ավելի վաղ մեկ անգամ չէ, որ ասել են, թե թուրքական զորքերի մի մասը մնացել է Ադրբեջանում՝ ամռանն այնտեղ անցկացված համատեղ զորավարժություններից հետո։

Arab News-ի աղբյուրները ևս հաստատել են, որ Անկարայի կողմից վարձկան-գրոհայինների մի մասը հավաքագրել է լիբիական ճակատից, որտեղ վերջին շրջանում հարաբերական անդորր է։ «Սիրիական ազգային բանակից», որը Թուրքիայի դաշնակիցն է սիրիական հողում, տեղեկություններ են ստացվում, որ կազմակերպության մինչև 1․000 զինյալներ ցանկություն են հայտնել մասնակցել Ղարաբաղյան մարտերին։

Հայաստանում ասում են, որ մինչ լարվածության սրացումը Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել է մոտ 300 սիրիացի գրոհային։ Թուրք լրագրող Հիքմեթ Դուրղունն էլ պնդում է, որ գրոհայինները տեղակայվելու են Ղարաբաղի շուրջ։ Նշվում է, որ սիրիացի վարձկանները հավաքագրվում են թուրքական հետախուզության միջնորդությամբ՝ ամսական 2․000 դոլար վարձատրությամբ և հետագայում թուրքական քաղաքացիություն ստանալու խոստմամբ։

Տեղեկությունների համաձայն՝ վարձկաններին թուրքական ռազմական ինքնաթիռներով տեղափոխել են Գյանջա և Բաքու՝ օգտագործելով Վրաստանի օդային տարածքը։

«Մոտ մեկ ամիս առաջ WhatsApp-ում զինյալների շրջանում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ նրանք կարող են գրանցվել՝ Ադրբեջան գնալու համար։ Շատերը գրանցվել են այդ հավելվածով, մյուսները, ըստ երևույթին, Թուրքիայի կողմից վերահսկվող գրասենյակների միջոցով։ Գրոհայինները գրանցվել են 2-2․5 հազար դոլար աշխատավարձի մասին գայթակղիչ լուրերի պատճառով»,- ասել են փորձագետները։

Նշվում է, որ ընտրված են հիմնականում Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ «Համզա դիվիզիայի» գրոհայինները։

Լրատվամիջոցը գրում է, որ այս օրերին Թուրքիայում հնչում են ծայրահեղ ագրեսիվ գաղափարներ, այդ թվում՝ Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելու մասին։ Մասնավորապես, թուրքական առաջատար քարոզչական Yeni Şafak պարբերականի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը խորհուրդ է տալիս թուրքական բանակին «հրթիռով հարվածել Երևանի կենտրոնին»՝ Թուրքիայի համերաշխությունը Ադրբեջանին  ցույց տալու համար՝ հավելելով․ «Այդպիսով, մենք կարող ենք կառուցել նոր Կովկաս»։

Էմմա Չոբանյան