Կորոնավիրուսի 8․135 նոր դեպք․ ՌԴ-ում նոր հակառեկորդ է գրանցվել
Քաղաքականություն
28.09.2020 | 14:23Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8․135 նոր դեպք, հիվանդների 27%-ի մոտ սիմպտոմներ չկան։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբի տվյալները:
Նշվում է, որ մեկ օրում առողջացել է 2․702, մահացել՝ 61 մարդ։
Նկատենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշը, առաջին անգամ հունիսի կեսերից ի վեր, գերազանցել է 8․000-ը։